Կպարզվեն թատրոնի շենքում 65-ամյա կնոջ մահվան իրական հանգամանքները. ՔԿ
ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն` 1951թ. ծնված Աստղիկ Մուշեղյանի մահվան հանգամանքները պարզելու համար: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով` 2016թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Աբովյան 7 հասցեում գործող «Ստանիսլավսկու» անվան թատրոնում սայթաքել եւ բեմի վրա ընկնելով` մահացել է 1951թ.-ին ծնված […]





































