14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրջ քաղաքական ուժերից արձագանքներ դեռ չկան

«Մենք երբ որ այդ հայտարարությունն անում էինք, բացարձակ որևէ սպասելիք կամ ակնկալիք չունեինք, որ այդ համախմբման խնդիրը պետք է լուծվի հրապարակային արձագանքներով, ու ես գերադասելի եմ համարում այս պարագայում հրապարակային արձագանքներով դա չլուծելը»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք որևէ արձագանք կա քաղաքական ուժերից իրենց հայտարարության վերաբերյալ: Հիշեցնենք՝ ՀԱԿ-ը հայտարարել էր, որ քաղաքական ուժերը պիտի միասնական պայքարեն, կրկին միավորման կոչ էր արել իշխանափոխության համար:

Լ. Զուրաբյանը հավելեց, թե  մի 2 արձագանք լսել է, բայց դրանք այդքան էլ կարևոր չէին, որ դրա մասին խոսի: «Լուրջ քաղաքական ուժերից արձագանքներ չեն եղել, ու չէին էլ կարող լինել հրապարակային»,-մանրամասնեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ