26 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Արխիվ

Բերանը կարած Արմենին հրավիրել են ոստիկանություն՝ զրուցելու

Վարդենիսի բնակիչ Արմեն Երանոսյանը ով ի նշան բողոքի Կառավարության մոտ երկու անգամ կարել էր բերանը, այսօր Հելսինկյան ասոցիացիային տեղեկացրել է, որ իրեն զանգահարել են Ոստիկանությունից և հրավիրել զրուցելու,  սակայն, վերջինս չի ներկայանում բաժին, քանի որ իրեն ծանուցագիր չեն ուղարկել: Հիշեցնենք, որ Արմեն Երանոսյանին Կիևյան կամրջի մոտից ոստիկանները տարել էին հոգեբուժարան և իր կամքին հակառակ այնտեղ […]

Մեր ներսի բանտերը քանդենք …

Qahana.am-ի հյուրն է արժանապատիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը: Ինչպե՞ս դարձաք քրեակատարողական հիմնարկի սպասավոր: Սկզբում ի՞նչ դժվարություններ հաղթահարեցիք, հետո ի՞նչը փոխվեց ձեր փոխհարաբերությունների մեջ: Առաջարկությունը եղավ Հայր Ռուբենի կողմից, այնուհետև ստացա Վեհափառի համաձայնությունն ու օրհնությունը: Առաջին դժվարությունը հոգեբանական խնդիրն էր, քանզի երբևէ շփում չէր եղել փշալարի մյուս կողմում գտնվող մարդկային տեսակի հետ, բայց շատ բան փոխվեց […]

«Տանում եք խորոված-մորոված, գխտալ-մխտալ, վերջում էլ ստանում էն թիվը, որը ուզում են»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հակադարձում է ՀՀ ֆինանսների նախարարի հայտարարություններին: ԱԺ-ում պետական բյուջեի քննարկման ժամանակ պատգամավորն ասաց. «Երեկ Ֆինանսների նախարարը խոսեց նրա մասին, որ տնտեսական աճը 3,2 տոկոս է սահմանված, բայց դա տնտեսության ավտոմատ կապիտալիզացում է, թիվ չի, կառավարությունն իր առաջ խնդիր չի դնում: Նախարարն էլ ասեց, թե Վրաստանում էլ է այդպես: Կներեք, […]

Չեմպիոնների լիգա. օրվա խաղերի անոնս

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում նոյեմբերի 1-ին տեղի կունենան A, B, C, D խմբերի չորրորդ տուրի խաղերը։ «Բարսելոնան» Անգլիայում կհյուրընկալվի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթիին», որին նախորդ տուրում հաղթել է 4:0 հաշվով: Բացի «Բեշիկթաշ» – «Նապոլի» հանդիպումից, օրվա բոլոր խաղերը կսկսվեն Երեւանի ժամանակով 23:45-ին: Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր A խումբ «Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Արսենալ» (Անգլիա)՝ 23:45 (Երեւանի ժամանակով) […]

Քանդման թույլտվություն եղել է՝ բայց ոչ պայթեցման եղանակով

Երևանի քաղաքապետարանի առաջին տեղակալ Կամո Արեյանի պնդմամբ՝ վարչապետի հայտարարությունը տպարանի շենքի քանդման մասին, պահանջ էր, որ հարցը կարգավորվի։ Այս մասին նա հայտարարերց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ սա փորձադաշտ ու պոլիգոն չէ։ «Դուք ինչ-որ բան շփոթում եք։ Վարչապետի պահանջը եղել է այն, որ հարցը կանոնակարգվի։ Քաղաքապետարանը տվել է քանդման թույլտվություն, բայց […]

Որևէ մեկը մի պաշտոնի ցմահ չի նշանակվում. Լոռու մարզպետ (վիդեո)

Լոռու մարզպետ Արթուր Նալբանյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը: «Համենայնդեպս, մի բան շատ լավ գիտակցում եմ, որ  որևէ մեկը մի պաշտոնի ցմահ չի նշանակվում, եթե կլինի նման  բան՝ փոփոխություն, ապա ես պատրաստ եմ»,- ասաց Արթուր Նալբանդյանը: Լոռու մարզպետի խոսքով` 2017 թվականին նախատեսվում է Վանաձոր քաղաքում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել: Միջոցներ […]

Թուրքիայում հայ պատգամավորը դատապարտել է ընդդիմադիր թերթի լրագրողների ձերբակալությունները

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավորները  ակցիա են իրականացրել «Cumhuriyet» թերթի շենքի դիմաց ի պաշտպանություն թերթի այն լրագրողների, ովքեր հոկտեմբերի 31-ին ձերբակալվել են թուրքական ոստիկանության կողմից: Ձերբակալվածները մեղադրվում են գյուլենականների և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) օգտին «քարոզչություն անելու մեջ»: Շենքի դիմաց հավաքված պատգամավորների շարքում է եղել նաև «ԺՀԿ»-ի՝ ազգությամբ հայ պատգամավոր Սելինա Դողանը: […]

Նոյեմբերի 2-ին «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ կառավարության նոր ծրագրի շրջանակում սփյուռքին առնչվող հեռանկարային բարեփոխումները: Նոյեմբերի 2-ին՝ ժամը 12.00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ կառավարության 2017թ. պետբյուջեի նախագիծը:

Մարզպետ չեն նշանակել, որ ընտրություն կազմակերպի

Շիրակի մարզպետի փոփոխության հարց չկա. ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե տեղյակ է մարզպետի փոփոխության վերաբերյալ լուրերից, ասաց Տարածաքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նա նշեց, որ ուղղակի հայտարարություններ էին՝ ընտրություններից հետո արված, և մարզպետը չպիտի փոխվի ընտրությունների արդյունքում, եթե ինքն ակտիվ մասնակցություն չի ունեցել: «Մենք ընդհակառակն ուզում ենք, որ մարզպետները չմասնակցեն ընտրական պրոցեսներին, հատկապես […]

Խորհրդանշական լանջաշղթան առաջինը կրեց Կարեն Մանվելի Գրիգորյանը

Բաց, հրապարակային աշխատանքը, հանրությանը հաշվետու լինելը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի համար աշխատաոճ է: Այսօր էլ քաղաքապետի եւ համայնքային նորընտիր ավագանու պաշտոնամուտի արարողությունն էր, որ անցկացվեց քաղաքապետարանի նիստերի դահլիճում` Էջմիածնի ողջ ակտիվի մասնակցությամբ: Կարեն Գրիգորյանը երդվեց Էջմիածնի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում անվերապահորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Էջմիածին քաղաքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Էջմիածնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված