27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Հռոմի Կոլիզեյը լուրջ վտանգի տակ է․ եւս մեկ երկրաշարժի այն չի դիմանա /վիդեո/

Մասնագետներն ահազանգում են՝ Հռոմի ամենակարեւոր մշակութային օջախը՝ Կոլիզեյումը, լուրջ վտանգի տակ է։ Վերջերս Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժերը վնասել են այն, եւ եւս մեկ երկրաշարժի Կոլիզեյումը չի դիմանա։ Դրա վրա մի քանի ճաքեր են առաջացել։ Մանրամասները՝ տեսանյութում

Ինձ հետաքրքրում է, որ գինը նվազել է, մնացածն այս պահին չի հետաքրքրում. նախարար

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը բյուջեի քննարկման ժամանակ հարց ուղղեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, թե ի՞նչ միջոցներով է սուբսիդավորվելու ջերմատների համար գազի գնի 17 տոկոս իջեցումը։ Ի պատասխան՝ նախարարը նշեց. «Ինձ հետաքրքրում է, որ գինը նվազել է, մնացածն այս պահին չի հետաքրքրում։ Ես ուրախ եմ, որ գինը նվազել է, և ջերմատների համար ավելի […]

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Աունին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Աունին՝ Լիբանանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: «Վստահ եմ, որ Ձեր երկարամյա փորձառությունը և Լիբանանի բարեկեցիկ ու անվտանգ ապագայի ապահովմանն անմնացորդ նվիրվածությունը լավագույնս կծառայեն իրենց նպատակին: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում հայ և լիբանանցի ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամությունն առավել կամրապնդվի և կստանա նոր որակներ: Մաղթում […]

Թուրքական լոլիկը մտնում է Հայաստան, վրան գրվում է made in Armenia

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր խորհրդրանում բյուջեի քննարկման ժամանակ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց  լոլիկի արտահանման խնդրից: «Ուզում եմ անդրադառնամ լոլիկի էպոպեային: Մի ժամ առաջ էլ հանդիպել եմ Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանին: Նա ինձ ասաց, որ 2015 թվականին հազար տոննայից ավել արտահանում չի եղել ՀՀ-ից, բայց վիճակագրությամբ դրանից 40 անգամ ավելի լոլիկ է արտահանվել […]

Շատ ժամանակ տեսնում ես՝ էտ մարդուց բան էլ չկա վերցնելու. նախարար

2017թ-ի բյուջեի նախագծի քննարկմանը Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը հարցրեց, թե սուբսիդավարվում է պարարատանյութերի և վառելքի գումաները, որոնց մի մասն ամբողջական չեն, քանի որ շատ գյուղացիներ և ֆերմերներ պարտք են մնացել, և արդյոք դրանք չեն ազդելու ծավալի վրա:  Պատգամավորը նաև նկատեց, թե Ջրային տնտեսությունը պիտի լինի գյուղնախարարության կազմում, սակայն այս տարի Էներգետիկայի […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ

Երեկ՝ նոյեմբերի 1-ին երեկոյան, Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի հրավերով, վերջինիս բնակավայրում, կայացել է հանդիպում ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այսօրվա ընթացքին եւ հայ-ճապոնական հարաբերություններին առնչվող հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Կենիչիրո Սասամեն, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ […]

«Էդ պարարտանյութերի սուբսիդավորումը կոռուպցիայի բուն է»

2017 թվականի պետական բյուջեով Գյուղատնտեսության նախարարությանը նախատեսվել է հատկացնել 10 միլիարդ 309 միլիոն 306.000 դրամ, որից 6,5 միլիարդը՝ բյուջետային ծրագրերի համար: Այս մասին ԱԺ Ֆինանսավարկային և Գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: «2017 թվականի ընթացքում քաղաքականությունն ուղղվելու է տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, մասնավորապես՝ բարձրորակ սերմերով ապահովմանը, բույսերի պաշտպանությանը, անասնաբուժական […]

Եկատերինբուրգում պաշտոնապես ՁԻԱՀ-ի համաճարակ են հայտարարել

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում պաշտոնապես ՁԻԱՀ-ի համաճարակ է հայտարարվել։ Այստեղ ՁԻԱՀ-վարակակիր է յուրաքանչյուր 50-րդ բնակիչը։ Ընդհանուր առմամբ՝ քաղաքի բնակիչների 26 693 հոգին ՄԻԱՎ-վարակակիր է, բացի այդ՝ հաշվառված է վարակակիր 774 երեխա, հայտնում է РИА Новости-ն։ Նշվում է, որ Եկատերինբուրգում առաջին տեղում է թմրամոլային տարբերակով վարակվածությունը՝ 52 տոկոսը, 46 տոկոսը վարակվել է սեռական ճանապարհով։ Վարակվածները ոչ միայն երիտասարդներ են, […]

Նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Իրանի հետ գազի առք ու վաճառքի, տարանցման վերաբերյալ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության պատվիրակության հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Իրան կատարած այցի  շրջանակներում նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ գազի առք ու վաճառքի եւ տարանցման վերաբերյալ։ Հուշագիրը նախաստորագրվել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության եւ «Էներգաիմպեքս» ՓԲԸ միջեւ։ Փաստաթուղթը առաջիկայում սահմանված կարգով կներկայացվի ստորագրման։ Իրան կատարած այցի շրջանակներում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների […]

«Սիրիահայերը ուզում են ապրել Օպերայի տարածքում». փոխնախարար

«Սփյուռքի նախարարությունը 160 առաջարկ է  ստացել մարզերում   սիրիահայ ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար»,-այսօր՝ նոյեմբերի 2-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց  Սփյուռքի փոխնախարար  Սերժ Սրապիոնյանը: Սրապիոնյանը նշեց, որ  սիրիահայերը հրաժարվում են առաջարկից, թե այդքան հեռու չեն կարող գնալ ապրելու, քանի որ սովոր են քաղաքում ապրել.« Պարույր Սեւակի անվան թանգարանի տնօրենը  զանգահարել է մեզ եւ ասել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ