27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Թուրքիայի արտգործնախարարը վերջնագիր է ներկայացրել Եվրամիությանը

Պաշտոնական այցով Շվեյցարիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Եվրամիությունը (ԵՄ) Թուրքիայի քաղաքացիների համար մոտ օրերս չվերացնի վիզային ռեժիմը, ապա իրենք կչեղարկեն ԵՄ-ի հետ կնքած հետ ընդունման (ռեադմիսիայի) համաձայնագիրը: Ռեադմիսիայի համաձայնագիրը Թուրքիայի ու ԵՄ-ի միջև կնքվել է դեռևս 2013-ի դեկտեմբերին: Նշյալ համաձայնագրի կիրառմամբ Թուրքիան պարտավորվելու է հետ ընդունել իր տարածքով անօրինական ճանապարհներով […]

Հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս աղջկան բռնաբարելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս աղջկան բռնաբարելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, անչափահասի նկատմամբ կիրառված սեռական բռնության մասին ահազանգն ստացվել է տուժածից և անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Քննության նախնական տվյալներով՝ 2001 […]

Մենք տարբերակ չունենք լավ երկիր չկառուցելու, բայց դրան պետք է մասնակցի յուրաքանչյուրը. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցից առաջ Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին: Կառավարության ղեկավարը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է քննարկել մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները: «Մենք բոլորս պետք է գիտակցենք մի պարզ ճշմարտություն. մեր երկիրը, մեր տունը, մեր թատրոնը, մեր գյուղը կառուցելու ենք մենք, միայն և միայն մենք, և […]

Մի քանի համայնքում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա իրականացվող պլանային  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 8-ը ժամը 8.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.   Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի, Վարդաշեն և Սարի Թաղ թաղամասերի, Նուբարաշեն վարչական շրջանի` ամբողջությամբ, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, […]

Հացի շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները

«Հետք» լրատվական կայքն անդրադարձել էր տարեկանի հացի որակին, մասնավորապես բարձրացնելով որոշ արտադրողների կողմից տարեկանի հացի մեջ տարեկանի ալյուրի առկայության կամ բացակայության, ինչպես նաև մակնշման անհամապատասխանության խնդիրները: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն), սույն խնդիրները քննարկելու նպատակով, հանդիպում է կազմակերպել հրապարակման մեջ նշված հաց արտադրողների հետ: Քննարկմանը հաց արտադրողները հայտնել են իրենց անհամաձայնությունը հրապարակման […]

«Սասնա ծռեր»-ի գործով Սարո Այվազյանը ազատ արձակվեց

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Սարո Այվազյանը, որին հոկտեմբերի 25-ին Վերաքննիչ դատարանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում էր կայացրել, այսօր վերջապես ազատ է արձակվել: Սարո Այվազյանի հարազատները գրեթե 10 օր է՝ չէին կարողանում գտնել անհրաժեշտ գումարը: Գումարը ընտանիքին տրամադրել են բարերարներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը Բագրատաշենում հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ

Նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու և հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Բագրատաշենում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել այդ կապակցությամբ Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Ողջունելով վարչապետ Կվիրիկաշվիլիին՝ ՀՀ Նախագահը կարևորել է բարձր մակարդակի կանոնավոր շփումները, որոնք, նրա համոզմամբ, նպաստում են հայ-վրացական հարաբերությունների ամրապնդմանն […]

«Ռուբեն Հայրապետյանն ինձ խորհուրդ տվողների ցանկում ներգրավված չէ»

Ինչպես հայտնել ենք, երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանին խորհուրդ էր տվել զբաղվել ատամնաբույժի գործով և չխառնվել իր ղեկավարած կառույցի գերծունեությանը: Այսօր ԱԺ-ում լրագրողները նախարար Ռոստոմյանին խնդրեցին մեկնաբանել Հայրապետյանի հայտարարությունը: Նախարարը նախ նշեց, որ վիրավորական ոչինչ չկա ատամնաբույժ աշխատելու մեջ: Պատմական ակնարկներ արեց, հիշեցրեց, թե ինչպես է տարիներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ