«Իրենք են դաբրոն տվել»
«Հավանական համարում եմ, որ վարչապետ Կարապետյանը ՀՀԿ-ական կդառնա, ինչու՞ ոչ: ՀՀԿ-ն ևս պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին և վարչապետի կողմից նախաձեռնված ամեն քայլ, որը դրական արդյունք կունենա, ՀՀԿ-ն կփորձի դա իրենով անել՝ հայտարարելով, որ դա իրենց կադրն է արել, իրենք են են «դաբրոն տվել», որ այդ քաղաքականությունը վարի նա», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Համբարյանը՝ շեշտելով՝ եթե առաջիակա ամիսների ընթացում դրական փոփոխություններ լինեն մեր երկրում, ՀՀԿ-ն կհայտարարի, կթմբկահարի, որ հենց իրենց ներկայացուցիչն է այդ ամենի հեղինակը, ստացվում ՝ ՀՀԿ-ն է այդ ամենի հեղինակը:
քաղաքագետն ընդգծեց՝ այն կարծիքին չէ՝ եթե Կարապետյանը ՀՀԿ-ական դառնա, նրա ռեյտինգը շատ կտուժի:
«Կարևորը գործն է, աշխատանք ցույց տալը և եթե Կարապետյանը ցանկանա, կարող է ՀՀԿ-ի ռեսուրսներն էլ օգտագերծել մեր երկրի համար լավ գործեր անելու համար», – եզրափակեց քաղաքագետը: