27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես են գրավելու ներդրողներին

Խորհրդարանում 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց, թե արդյոք կան որոշակի քայլեր, որ արվելու են Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից՝ ներդրումներ ապահովելու, ինչպես նաև ՀՀ-ի ներդրումային առավելությունները օրինակ՝ Վրաստանի նկատմամբ ընդգծելու համար:

Նախարար Սուրեն Կարայանն ասաց, որ այդ նպատակով օրենսդրությունը դարձնելու են առավել պարզ ու մատչելի, բոլոր օժանդակող  ֆիանսնական ու ոչ ֆինանսական գործիքակազմն է մշակվում, ու շուտով կներկայացնեն այդ գործիքակազմը: Նա հայտնեց, որ քայլեր են արվելու, որ Եվրամիության անդամ երկրների համար ևս Հայաստանը գրավիչ լինի ներդրումներ անելու համար, ինչպես նաև հիմա բանակցություններ են ընթանում Չինաստանի հանրապետության հետ, որ տրամադրի GSP+ ռեժիմը: «Այժմ ուսումնասիրություններ ենք իրականացնում ու կհայտարարենք այն գործիքակազմը, որը կխթանի լուրջ արտահանման պոտենցիալ ունեցող ոլորտները: Նաև աշխատանքներ են ընթանում ասիական շուկաները գրավելու համար»,-շեշտեց Ս. Կարայանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ GSP+-ը, արդեն մի քանի տարի է, որ գործում է, բայց ոչ մի արդյունք չկա: «Ասում եք՝ Doing bussiness-ով 5 կետով անցել է առաջ Հայաստանը, բայց դա բավարա՞ր է, որ ներդրողները վազեն Հայաստան, մենք վերլուծե՞լ ենք Հայաստանի հարաբերական առավելությունները Վրաստանի նկատմամբ, ո՞ր տնտեսություններն ենք տեսնում մեզ համար մրցակից, այդպիսի վարժություն մենք անո՞ւմ ենք, անելո՞ւ ենք»,-կրկին հարցրեց Խ. Հարությունյանը: Նախարարը պատասխանեց, թե ինչպես մենք ենք փոխվում ու զարգանում, այնպես էլ մեր տարածաշրջանային երկրները: «Մենք ունենք այդ հաշվարկները, թե այսօր ինչ առավելություններ ունենք, մենք վերլուծել ենք , վերլուծելու ենք և պետք է անընդհատ վերլուծենք»,-հավելեց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ