18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

«Զինված խումբը պետք է վայր դնի զենքերը»

«Տեղի ունեցածը վկայում է անվտանգության կառույցների բացթողումների մասին, որովհետև այդ խումբը բացահայտ հանդես էր գալիս ապստամբության մասին կոչերով»,-այսօր՝ հուլիսի 20-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Էրեբունիում ծավալվող իրադարձություններին ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:   «Կոչ եմ անում զինյալներին, քանի որ կա զոհ, վիրավոր, ծանր գործողություն, ուրեմն այդ ամենի պատասխանատվության բեռը զինյալ խումբը պետք է վերցնի իր վրա: […]

Սարի թաղում ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում 2016 թվականի հուլիսի 20-ին ոստիկանությունից նյութեր են ստացվել՝ ոստիկանության տարբեր ծառայողներին պատճառված մարմնական վնասվածքների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։ Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 հուլիսի 19-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցին հարող Գլինկայի և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձինք […]

Պատանի ըմբիշները Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը 3 մեդալ են նվաճել

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Մրցումային առաջին օրը մրցագորգ էին դուրս եկել ազատ ոճային ըմբիշները: Հայաստանի հավաքականի անդամներ Առաքել Մովսեսյանը (42 կգ) և Մհեր Մարկոսյանը (85 կգ) դարձել են մրցաշարի բրոնզե մեդալակիրներ, իսկ Վազգեն Թևանյանը (58 կգ) եզրափակչում պարտվել է ռուս Ալի Շերիևին և բավարարվել արծաթե մեդալով: Բրոնզե մեդալին մոտ էր […]

Զինված խումբը ստիպե՞լ է Գառնիկին.մայրը մանրամասնում է

Էրեբունի ՊՊԾ գունդը գրաված Էդգար Սողոմոնյանի հայրը ոստիկանությունում հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Սպիտակից 6 տղաներ միացել են խմբին և բոլորի ծնողներն էլ տարակուսած են: Մերուժան Սողոմոնյանը փաստում է, որ Պավլիկ Մանուկյանը հայտարարել է, որ իր տղային չի ճանաչում: Հովակիմյան Գառնիկի մայրը՝ Պապիկյան Մարինեն էլ հավատացած է, որ իր որդին զինված խմբի հետ է: «Գառնիկը ապրում […]

Էրեխուս «բրախի»՝ Պավլիկ. ՊՊԾ գունդը գրաված երիտասարդների ծնողները զայրացած են

Զինված խմբի հարազատներից մի քանիսը դիմել են իրավապահ մարմիններին՝ աջակցության համար: Այս առիթով ոստիկանությունում այս պահին մամմուլի ասուլիս է: Էրեբունի ՊՊԾ գունդը գրաված երիտասարդներից՝ Սողոմոնյան Էդգարի  հայրը  նշեց, որ իր որդին չի ճանաչում «Սասնա ծռերին»: «Նա ոչ ծառայել է, ոչ զենք վերցրել է: Պավլիկ Մանուկյանին խնդրում եմ  իմ էրեխուն տա ինձ, ես առաջին կարգի հաշմանդամ եմ, […]

«Նուբարաշեն» ՔԿՎ պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել […]

Ամեն «բլթոց» հալած յուղի տեղ մի՛ ընդունեք. Արմեն Հակոբյան

Արմեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.   «Մտա, տեսնեմ ընկերներս և այլ բանական ու գիտակից մարդիկ համերաշխ «ղժժում» են երեկ, լարված իրավիճակում տարածված «ռուսական «Ալֆա» հատուկ ջոկատն է գալու» ձևակերպմամբ տխմար «տեղեկության» առիթով: Ծաղրանքի բուն օբյեկտը տարածված սուտն է կամ սուտ տարածելը՝ «հը՞ն, բա ուր ա ռուսական «Ալֆա» ջոկետը…» ընդհանուր տոնայնությամբ: Տեղի՛ն են ձեռ […]

Մեքենայի պայթյունի հետեւանքով հայտնի լրագրող է մահացել /ֆոտո, վիդեո/

Կիեւում մահացել է հայտնի լրագրող Պավել Շերեմետը։ Պայթել է մեքենան, որով լրագրողը աշխատանքի էր գնում։ Պայթյունը տեղի է ունեցել Կիեւի կենտրոնում։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, չի բացառվում, որ մեքենան պայթեցրել են։ Հարկ է նշել, որ Շերեմետը հայտնի լրագրող էր թե Ուկրաինայում, թե Ռուսաստանում։ Նա ժամանակին վարել է Ռուսական առաջին ալիքի լուրերի թողարկումը, սակայն վերջին […]

Մինսկի խմբի համանախագահների այցը Անկարա հետաձգվել է

Անկարայում անցկացվելիք ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները հետաձգվել են։ Այդ մասին տեղեկացրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Թուրքիայում Ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումները հետաձգվել են։ Այժմ քննարկվում է հաջորդ հանդիպման օրը»,– ասել է Ուորլիքը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ  հուլիսի 18-ին համանախագահները կայցելեն Անկարա, որտեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ