04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Բաղրամյան պողոտայի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 13-ին` ժամը 11:00-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի բնակարանի դուռը փակ է, ներսում գտնող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 66-ամյա Է. Բ.-ի […]

Գրիգորի Խաչատուրովի նշանակումը հաջող որոշում է հայկական բանակի համար. Վովա Վարդանով

«Գրիգորի Խաչատուրովի նշանակումը հաջող որոշում է հայկական բանակի համար»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը: Վարդանովի  խոսքով՝  հիմա ավելի կարեւոր է ուշադրություն դարձնել զինվորականների պրոֆեսիոնալ որակներին։ «Հիմա բանակում շատ կարեւոր է առաջին հերթին պրոֆեսիոնալ զինվորականների ունենալ։ Այնպես որ նրա նշանակումը ես ճիշտ եմ համարում»,–նկատեց  Վարդանովը։ Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովին նշանակել են բանակային կորպուսներից […]

Դինամո-Ալաշկերտ. 2-0

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը»  մրցեց Թբիլիսիի «Դինամոյին»: Առաջին կեսում գոլեր չգրանցվեցիբ, իսկ  երկրորդ խաղակեսի 55-րդ րոպեին Օթար Կիտեիշվիլին դիպուկ հարվածով բացեց հաշիվը: 69-րդ րոպեին վրացական թիմը 11 մետրանոցի իրավունք ստացավ, որը դիպուկ իրացրեց Գեորգի Կվիտալիան:   Այսպիսով, «Ալաշկերտը» պարտվեց 0-2 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց` հուլիսի 19-ին, Երևանում:

CNN-ը Հայաստանը դասել է լավագույն գինեգործական ուղղությունների շարքում

Ամերիկյան հեղինակավոր CNN պարբերականը Հայաստանը ներառել է 15 լավագույն գինեգործական ուղղությունների շարքում: «Իտալացիներն ասում են, որ «ուտելիքն առանց գինու նման է առանց արևի օրվան»: Իրականում, շատ մշակույթների համար գինին ուտելիքի կարևոր մասն է, և գինու արտադրությունը Միջերկրածովյան տարածաշրջանից տարածվել է բոլոր մայրցամաքներ: Գինու արժևորումը բարձր մակարդակի վրա է և հանգեցրել է գինեգործական երթուղիների առաջացմանն այն բանից […]

Ավետիսյանների իրավահաջորդները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժող Արաքսյա Պողոսյանի իրավահաջորդներ Անդրանիկ և Նարինե Պողոսյանների կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության դեմ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման հիմքով: Գանգատը հիմնավորվել է նրանով, որ ՄԻԵԿ 2-րդ հոդվածի իմաստով […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 13-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին, ով Հայաստանի Հանրապետությունում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գեորգի Կարաստամատովին՝ Հայաստանում պաշտոնավարման ժամանակաշրջանում իրականացրած նպաստավոր համագործակցության համար եւ հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում: Գալուստ Սահակյանն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների […]

Ադրբեջանը բազմիցս փորձում է շեղել Արցախի բնակչության ազատ ինքնորոշման իրավունքը.քաղաքագետ/վիդեո/

«Հայաստանը  երբևէ խաղաղ բանակցային լուծումից բացի,ուրիշ լուծում չի տեսնում Արցախի հարցում»,-այսօր` հուլիսի 13-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց քաղաքագետ Արթուր Ղազարյանը: «Ադրբեջանը բազմիցս փորձում է շեղել Արցախի  բնակչության ազատ ինքնորոշման իրավունքը` տարբեր միջազգային ատյաններում  լոբիստական քայլերով,փորձում են ինչ-որ բանաձևեր անցկացնել `շեշտը դնելով տարածքային ամբողջականության վրա,բայց չի կարելի ասել, որ տարածքային ամբողջականությունը ավելի […]

400 լեզվական խախտում է արձանագրվել Կենտրոնում.

Թեեւ կառավարության որոշմամբ տեսչական ստուգումները տնտեսվարողների մոտ սահմանափակվել են մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը:  Դա չի խանգարել, որպեսզի Լեզվի պետական տեսչությունը որոշակի դիտարկումներ կատարի մայրաքաղաքի կենտրոնում հրապարակային գրվածքների վերաբերյալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսչության պետ Սերգո Երիցյանը նշեց՝ իրենց դիտարկումները կատարվել են հունիսի 13-27-ն ընկած ժամանակահատվածում՝ Երեւանի Մաշտոցի, Սայաթ-Նովա, Թումանյան, Աբովյան, Բաղրամյան, Կորյունի, Սարյան, […]

Չի՛ կարելի խոհանոցում նստած՝ կուսակցություն ստեղծել. Ահարոն Ադիբեկյան

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  խոսելով 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում նորաստեղծ և հին կուսակցությունների ԱԺ  մտնելու  հնարավորությունների մասին՝ նշեց, որ այն կուսակցությունները, որոնք քաղաքական դաշտում փոխել են իրենց դիրքը, օրինակ ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն՝ կունենան պրոբլեմներ: Սոցիոլոգը շեշտեց՝ ԲՀԿ-ն, որը նախկինում մեծ ուժ ունեցող կուսակցություն էր, այժմ տրոհվել է մի քանի խմբավորումների և ըստ […]

Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը Իտալիայի Պատգամավորների պալատի եւ Սենատի նախագահներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձներ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինիին եւ Սենատի նախագահ Պիետրո Գրասսոյին: «Ցավով տեղեկացանք Պուլիայում տեղի ունեցած երկաթուղային վթարի լուրը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում բազում մարդկային զոհերի պատճառ հանդիսացած ողբերգական պատահարի կապակցությամբ: Դժվարին այս պահին ցանկանում եմ հայտնել մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ