30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Որոնման արդյունքները՝: տեր եսայի

Հայրենիք ենք կորցնում․․․ Տեր Եսայի քահանա Արթենյան

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն ահազանգում է՝ հայրենիք ենք կորցնում, իսկ առանց հայրենիքի՝ նահատակ զինվորների համար արված մեր աղոթքն էլ անիմաստ է։ «Հայրենիք ենք կորցնում․․․ Հայրենիք ունենալուն արժանի են միայն մեր նահատակ հերոսները, պայքարող արցախցիներն ու հայ զինվորը, իսկ մենք դեռ պիտի որոշենք՝ արժանի՞ ենք Հայրենիք ունենալուն, թե ոչ: Այս հարցը […]

Տեր Եսայի քահանա Արթենյանն անդրադարձել է Առողջապահության նախարարի ամուսնու՝ աղանդավոր լինելու փաստին

Տեր Եսայի քահանա Արթենյանն անդրադարձել է Առողջապահության նախարարի ամուսնու՝ աղանդավոր լինելու փաստին՝ մասնավորապես նշելով. «Ռեյմա» կրոնական կազմակերպությունն աղանդ է: Ասեցիք, հիշեցի: Ինչո՞ւ են մարդիկ հարում այս կամ այն աղանդին: Այդպես «հարմար» է. աղանդավորները գովազդում են իրենց ծառայությունները: Իսկ ի՞նչ ծառայության մասին է խոսքը: Ունեն քրիստոնյայի արդեն պատրաստի մոդելներ: Ասում են̀ եկեք մեզ մոտ և դուք […]

«Հիսուսի բարդույթ» արտահայտություն առաջին անգամ եմ լսում, դա ի՞նչ է նշանակում. Տեր Եսային՝ վարչապետի արտահայտության մասին

«Հիսուսի բարդույթ» արտահայտություն, նման ձևակերպում առաջին անգամ եմ լսում, դա ի՞նչ է նշանակում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե ՀՀ-ում պետական պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում բդեշխի բարդույթ, սակայն դա պետք է փոխարինվի Հիսուսի բարդույթով: Դիտարկմանը՝ վարչապետը նկատի է ունեցել, որ […]

Հավկիթը պետք է կարմիր գույնով ներկել. Տեր Եսայի քահանա

Այսօր՝ ապրիլի 15-ին մեկնարկել է քրիստոնեական օրացույցի գլխավոր՝ Ավագ շաբաթը, որը սկսվում է Ծաղկազարդի խորհրդով՝ Քրիստոսի հաղթական մուտքը  Երուսաղեմ: Ըստ Տեր  Եսայի քահանա Արթենյանի՝ մինչև ավագ շաբաթը հավատացյալ մարդը փորձում է գտնել ճանապարհը  դեպի աստված, իսկ ավագ շաբաթվա ընթացքում աստված է գալիս դեպի մարդը:  Քահանան նկատում է, հայ ընտանիքները Զատիկի սեղանը  ամեն կերպ փորձում են […]

Հոգևորականը պետք է անկեղծ լինի. Տեր Եսային մանրամասնում է /տեսանյութ/

«Հիմա կամ բացառվում են, կամ շատ քիչ օրինակներ կան, երբ հոգևորականը չի լսում հավատացյալին կամ չի գոհացնում և նա այս ամենի արդյունքում դիմում է աղանդի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը: Ինչպիսին պետք լինի իսկական հոգևորականը հարցին Տեր Եսային արձագանքեց.«Հոգևորականը պետք է անկեղծ լինի»: Մանրամասները՝ տեսանյութում:  

Զինվորը կիսվում է հոգևորականի հետ . Տեր Եսային մանրամասնեց /տեսանյութ/

«Զորամասերում հոգևորականի դերը մեծ է, բայց մեկ հոգևորականը քիչ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը: Քահանան նշում է, որ հաճախ հոգևոր զրույցի շնորհիվ նորակոչիկը սփոփվում է և  փորձում փարատել կարոտը հարազատների հանդեպ: «Զինվորը գուցե չցանականա  ընկերոջ կամ սպայի հետ կիսվել ներանձնականի մասին: Իսկ հոգևորականի հետ կարող է խոսել ու դա գաղտնի է մնում»,-ընդգծեց […]

«Տեր Եսայի քահանան վիրավորել է մի ամբողջ ազգի». եզդիները համապատասխան քայլերի կդիմեն

«Տեր Եսայի քահանան վիրավորել է մի ամբողջ ազգի, ու եթե նա՝ որպես հոգևորական, չգիտակցի իր սխալն ու ներողություն չխնդրի, մենք կդիմենք համապատասխան քայլերի»,- Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց  եզդիական համայնքի ներկայացուցիչ, «Շամս» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Ռուստամ Բաքոյանը: Հիշեցնենք, որ Տեր Եսայի քահանա Արթենյանը  Qahana.am-ին տված զրույցներից  մեկի ժամանակ ասել էր, որ եզդին արևապաշտ է: «Եզդիների սրբավայր մտնելիս […]

Եթե մենք դիմում ենք սատանային, չի նշանակում, թե սատանայապաշտ ենք. Տեր Եսային հերքում է

«Սինջար եզդիների ազգային միավորման» նախագահ Բորիս Մուրազին, անդրադառնալով տեր Եսայի քահանա  Արթենյանի մեկնաբանությանը qahana.am կայքում, հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ Տեր Հորը մեղադրել էր եզդի ազգին վիրավորելու, սատանայադավան և արևապաշտ համարելու մեջ և Ամենայն Հայոց Կաթողկիոս Գարեգին Բ-ից պահանջել կարգի հրավիրել Տեր Եսայիին: Այս առնչությամբ՝  Henaran.am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ նաև Տեր Եսայի քահանայից: «Առիթ ունեցել […]

Շատ լավ տղա է, արժանի է իմ դստերը. Ալեքսանյանն՝ իր փեսայից

«Շատ լավ տղա է, արժանի է իմ դստերը: Իրա պապան մեր մոտ մակարոնի մենեջեր էր»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝  օրերս կայանալիք իր դստեր պսակադրության արարողությունից ու իր ապագա փեսայից: Հարցին, թե ճիշտ է, որ Երևանի ամենամեծ մոլն է կառուցել, Ա. Ալեքսանյանը նշեց. «Արա, մեռնեմ ջանիդ, գնա նայի էտի մեծ ա՞, […]

«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. Հրապարակ

Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» եւ տնտեսական թեմաներով լրագրող Հայկ Գեւորգյանը, ով հետագայում ՔՊ-ական պատգամավոր դարձավ, իսկ հիմա գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվում, սիրելի թեմաներ ունեին: Մեկն աշխարհի շատ երկրներում հաջողած ֆրանսիական «Քարֆուր» հիպերմարկետների ցանցի` Հայաստան մտնելու թեման էր: Գրում էին, որ «Քարֆուրի» մտնելը տնտեսական հեղափոխություն է լինելու, մյուս ցանցերն այդ մրցակցությանը չեն դիմանալու, որ այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ