21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Տեր Եսայի քահանա Արթենյանն անդրադարձել է Առողջապահության նախարարի ամուսնու՝ աղանդավոր լինելու փաստին

Տեր Եսայի քահանա Արթենյանն անդրադարձել է Առողջապահության նախարարի ամուսնու՝ աղանդավոր լինելու փաստին՝ մասնավորապես նշելով. «Ռեյմա» կրոնական կազմակերպությունն աղանդ է: Ասեցիք, հիշեցի: Ինչո՞ւ են մարդիկ հարում այս կամ այն աղանդին: Այդպես «հարմար» է. աղանդավորները գովազդում են իրենց ծառայությունները: Իսկ ի՞նչ ծառայության մասին է խոսքը:

Ունեն քրիստոնյայի արդեն պատրաստի մոդելներ: Ասում են̀ եկեք մեզ մոտ և դուք կլինեք լավը, բարի, առողջ, հարուստ, երջանիկ, չծխող և այլն: Մարդը գայթակղվելով գնում է, քանի որ իրեն այդպես հարմար է, ինքը ոչինչ չի անում, գնում է նրանց հավաքներին իրեն «հագցնում» են քրիստոնյայի արդեն պատրաստի այս կամ այն մոդելը և վերջ, ոչինչ անել պետք չէ, այդպես հարմար է, ինքն արդեն «երջանիկ է», «առողջ», «հաջողակ», «հարուստ»…: Ավելին անել այլևս պետք չէ, ստացավ այն ինչի համար գնացել էր այդ աղանդ, ինքն արդեն «փրկված է»: Առաքելական Եկեղեցում չկան այդ մոդելները, հավատացյալն ինքը պիտի ձևավորի քրիստոնյայի իր մոդելը, որը սահման կամ ձև չունի: Դա կատարելության ճանապարհն է, ուր մարդն անընդհատ շարժվում է առաջ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ