08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հեռանում է գիշերը, տարագրվում է տագնապը, չքանում է չարիքը.զորավոր աղոթք

Որդի կենդանի Աստծո, օրհնյա՛լ ամեն ինչում, ահավոր Հորդ անքնի՛ն ծնունդ, Քեզ համար չկա ոչինչ անհնար. Քո ողորմության փառքի անստվեր շողի ծագումից հալչում են մեղքերը, հալածվում են դևերը, ջնջվում են հանցանքները, խզվում են կապանքները, խորտակվում են շղթաները, կենդանանում մահացածները, բժշկվում են հարվածները, առողջանում են վերքրերը, վերանում են ապականությունները, տեղի են տալիս տխրությունները, նահանջում են հեծությունները, փախչում է խավարը, պարզվում է մեգը, ցրվում է մառախուղը, փարատվում է մռայլը, սպառվում է աղջամուղջը, վերանում է մութը, հեռանում է գիշերը, տարագրվում է տագնապը, չքանում է չարիքը, հալածվում են հուսահատությունները, և թագավորում է Քո ձեռն ամենակալ, քավի՛չդ ամենայնի:
Որ չեկար կորստյան մատնելու մարդկանց հոգիները, այլ ապրեցնելու, ների՛ր իմ անթիվ չարիքները Քո մեծ ողորմությամբ, քանզի միայն դու ես երկնքում անճառ և երկրում՝ անզնին, գոյի տարրերում և աշխարհի չորս ծագերում, սկիզբն ամեն ինչի և ամեն ինչում ողջ կատարելությամբ, օրհնյալ բարձունքներում, և Քեզ Հորդ և Սուրբ Հոգուդ հետ փառք հավիտյանս. Ամեն
Սուրբ Գրիգոր Նարեկացի
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ