25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գեղեցկության հերթական զոհը. մոդելը մահացել է հենց վիրահատական սեղանի վրա /ֆոտո, վիդեո/

27-ամյա բրազիլուհի մոդել Պաուլա Նասիմենտոն, ով մի քանի հեռուստահաղորդումներում հաղորդավարի օգնական  էր աշխատում եւ բավականին հայտնի էր Բրազիլիայում,  համալրել է “գեղեցկության զոհերի” շարքերը: Գեղեցկուհու սիրտը դադարել է բաբախել հենց վիրահատական սեղանի վրա` Սան-Պաուլուի ամենաթանկ մասնավոր կլինիկաներից մեկում: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Չի բացառվում, որ բժշկին կձերբակալեն, գրում է “Daily Mail”-ը:

Մոդելի մորաքրոջ խոսքով` Պամելան “խանգարված” էր գեղեցկության վրա եւ բազմիցս դիմել է պլաստիկ վիրաբույժներին: Նա մշտապես դժգոհել է մորաքրոջը, որ ինքը գիրացել է: Իսկ լիպոսակցիայի վերջին` ճակատագրական վիրահատությունը, նրանից գաղտնի է պամելա3կատարել:

Մահվան վկայականում Պամելայի մահվան պաշտոնական պատճառ է նշված արյան շրջանառության ծավալի կտրուկ նվազման հետեւանքով առաջացած շոկը, որի արդյունքում չի դիմացել սիրտը, սակայն դատաբժշկական փորձագետները կարծում են, որ բժիշկները ծակել են աղջկա երիկամը:

Վերջնական եզրակցություն կարվի միայն էքսգումացիայից հետո: Բանն այն է, որ Պամելայի մորաքույրը ոստիկաններին տեղեկացրել է այդ մասին միայն զարմուհու հուղարկավորությունից հետո:

Եթե նրանց կասկածները հաստատվեն, ապա վիրահատող բժշկի նկատմամբ հնարավոր է մեղադրանք հարուցվի` անզգուշության հետեւանքով մահ պատճառելու համար: Բացի այդ, նրա նկատմամբ ամեն դեպքում մեղադրանք կհարուցվի, քանի որ նա ոստիկանությանը չի տեղեկացրել հիվանդի մահվան մասին, ավելին` ինքն է ստորագրել մահվան վկայականը, ինչը կտրականապես արգելվում է բուժող բժշկին:

Պամելայի մորաքրոջը զանգահարել են  եւ ասել, որ վիրահատության ժամանակ առաջացած բարդությունների հետեւանքով զարմուհին մահացել է: Նրանք շատ անհանգստացած են եղել եւ խորհուրդ են տվել կնոջը որքան հնարավոր է արագ թաղել զարմուհուն: Բժիշկների նյարդային վիճակն էլ կասկածներ է հարուցել ծեր կնոջ մոտ, եւ նա դիմել է ոստիկանություն:

http://youtu.be/mVdFANPgdsY

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ