23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիան լրագրողների բանտարկություններով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում. միջազգային մամուլը` թուրքական խոսքի ազատության հետքերով

Թուրքիայում ազատ են արձակվել 4 լրագրող, որոնք մեղադրվում են պետական հեղաշրջում անելու փորձի մեջ, տեղեկացնում է “Reuters”-ը: Դատարանը որոշել է նրանց ազատ արձակել, քանի որ նրանք արդեն բավականին երկար ժամանակ են բանտարկության մեջ եւ դժվար թե կարողանան հիմա խանգարել գործի հետաքննությանը:

Լրագրողները ձերբակալվել են 2011-ի մարտի սկզբին: Իշխանությունները ենթադրում են, որ նրանք նացիոնալիստական ապօրինի  “Էրգենեկոն” կազմակերպության անդամ են եղել, որը մտադիր է եղել տապալել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը:

“Էրգենեկոնի” գործն սկսել է 2008-ի ամռանը մի շարք զինվորականների եւ ընդդիմադիր չինովնիկների կալանքներով: Թուրքական իշխանությունները այդ ժամանակ հայտարարեցին, որ երկրում գործում է գաղտնի կազմակերպություն, որը պատրաստվում է քաղաքական ճգնաժամ առաջացնել` գործող իշխանությունը թուլացնելու նպատակով: Ձերբակալվածները, սակայն, հայտնել են, որ դա ընդամենը պատրվակ է ընդդիմության դեմ պայքարելու համար:

Այս գործով հերթական դատավարությունը կկայանա հունիսի 18-ին: Այս գործի մեջ մեղադրվող եւս 6 մարդ է ձերբակալված, որոնց մեծ մասը կրկին լրագրողներ են: Նրանք բոլորը հերքում են իրենց մեղավորությունը եւ պնդում, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի:

“Էրգենեկոնի” գործը շատ երկրներում ընդունում են որպես մամուլի վրա ազդելու փորձ Թուրքիայի կողմից: Ինչպես նշում է “CNN”-ը, թուրքական բանտերում ԶԼՄ-ների ավելի քան 100 աշխատակիցներ են ձերբակալված: Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ