25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչու “կոտրվեց” Հովհաննես Թամամյանը. հարազատներն ու փաստաբանը ապշած էին /վիդեո/

Ինչպես արդեն  տեղեկացրել է Henaran.am-ը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներում:

Նրա հետ մեղադրվում է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահան Խանզադյանը:

Նրանց առաջադրվել է  մեղադրանք` քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Հիշեցնենք, նաեւ, որ ամբաստանյալները դատարանից խնդրեցին արագացված դատաքննություն:

Արագացված դատաքննությունը ուղղակի անակնկալի բերեց Թամամյանի փաստաբան Վաղինակ Գրիգորյանին: Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում: Մինչ օրս Թամամյանը չէր ընդունել մեղադրանքը:

Փաստաբանի խոսքով, նրան վերագրվում են այնպիսի գործողություններ, որոնք նրա գործառույթների մեջ չէին մտնում: “Ես խնդրեցի ընդմիջում, որպեսզի հասկանամ իրավիճակը: Թամամյանը ինձ հարցրեց, թե ինչ կարծիք ունեմ, ես ասացի, որ միայն իր կարծիքից հետո կխոսեմ, եւ ի վերջո ինքն է դատապարտվելու, նրա որոշելիքն է: Երկար մտածեց, ու մտանք դատարանի դահլիճ: Մնացածը ինքներդ տեսաք”,-ասաց փաստաբանը: Վաղինակ Գրիգորյանի խոսքով, արագացված դատաքննության դեպքում արդարացման վճիռ հնարավոր չէ:

Ի դեպ, Թամամյանի նման որոշումը զարմացրեց նաեւ նրա հարազատներին: Նրանց խոսքով, Թամամյանը “շատ ուժեղ մարդ է, կամք ունի եւ շատ բաների է դիմացել”:

Մանրամասները տեսանյութում:
http://youtu.be/_XWOA3yGTN4

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ