23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Չի բացառվում, որ Թամամյանը ազատ արձակվի. Հայկական ժամանակ

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը մինչեւ Աժ ընտրությունները կարող է ազատ արձակվել դատարանի դահլիճից:  Այս  մասին ենթադրում է “Հայկական ժամանակ”-ը:

“Համենայնդեպս, սրա մասին հուշում են երեկ դատարանում տեղի ունեցած իրադարձությունները: Թամամյանը եւ գործով մյուս ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել եւ միջնորդել արագացված դատաքննության կարգ կիրառել: Հենց երեկվա ընթացքում, այսպիսով, դատավարությունն ավարտվել է, եւ կողմերը պատրաստվում են ճառերին: ՀՀ օրենսդրությամբ, արագացված դատաքննության կարգ կիրառելու դեպքում ամբաստանյալների նկատմամբ չի կարող ավելի խիստ պատիժ նշանակվել, քան տվյալ հոդվածով նախատեսված ամենախիստ պատժի 2/3-ը:  Թամամյանի հոդվածով նախատեսված է առավելագույնը 6 տարվա ազատազրկում, ու փաստորեն այս վերին շեմը հիմա իջնում է 2 տարով` դառնալով 4 տարի:

Բայց, քանի որ Թամամյանն իրեն մեղավոր ճանաչելով մեղմացուցիչ հանգամանք է ձեռք բերել, չի բացառվում, որ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվի, մանավանդ եթե հաշվի առնենք, որ նա բազմաթիվ պետական պարգեւներ ունի: Այլ կերպ ասած, մեծ է հավանականությունը, որ նա երկու կամ երեք տարի պայմանական կստանա եւ ազատ կարձակվի դատարանի դահլիճից”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ