23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պարսից ծոցի երկրները եւս կփակեն իրենց դեսպանությունները Սիրիայում

Պարսից ծոցի արաբական երկրների  համագործակցության խորհուրդը հայտնել է խորհրդի անդամ-երկրների Սիրիայում գոյություն ունեցող դիվանագիտական ներկայացուցչությունները փակելու մտադրության մասին, տեղեկացնում է “AFP”:

Խորհրդի անդամներն են Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ը, Բահրեյնը, Քաթարը, Օմանը եւ Քուվեյթը: Նրանք հայտնել են, որ այդ քայլի պատճառ են հանդիսանում “սիրիական վարչակարգի չդադարող գործողությունները` ուղղված սեփական ժողովրդի ոչնչացմանը”, ինչպես նաեւ  Դամասկոսի` “ճգնաժամը հարթելու բոլոր նախաձեռնություններից հրաժարվելը”:

Դեսպանությունների փակման ճշգրիտ ժամկետ առայժմ չի նշվել: Հարկ է նշել, որ խորհրդի 2 անդամներ` Սաուդյան Արաբիան եւ Բահրեյնը, արդեն նման մտադրություն էին հայտնել, մինչեւ խորհրդի համատեղ որոշումը:

Դեսպաններին Սիրիայից ետ կանչելու մասին Խորհուրդը հայտնել էր դեռեւս փետրվարի սկզբին: Այդ ժամանակ Պարսից ծոցի երկրներում աշխատող սիրիացի դիվանագետներին եւս հանձնարարվել էր վերադառնալ հայրենիք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ