28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

“”Ազատ դեմոկրատները ” կզիջեն. ցուցակի առաջին տեղում Րաֆֆուն են տեսնում/վիդեո/

“Ազատ դեմոկրատներ”-ի վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն այսօր կուսակցության համագումարին հաջորդող ճեպազրույցի ժամանակ Henaran.am-ի խնդրանքով անդրադարձել է “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատների” նախընտրական դաշինքին խոչընդոտող հանգամանքների մասին հարցին, որոնք կուսակցության համագումարին “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բնորոշեց “ընթացակարգային”:

Արդյոք համամասնական ցուցակների եւ մասնավորապես, այդ ցուցակի առաջին վեցնյակի շուրջ տարաձայնություններն են /Henaran.am-ն ավելի վաղ այս մասին  հայտնել էր /, որ ձգձգում են դաշինքի ձեւավորումը եւ ով կգլխավորի դաշինքի կայացման դեպքում համամասնական ցուցակը:

Henaran.am-ի հարցին Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց, թե առաջին անգամ մեզնից է լսում, որ չկա համաձայնություն առաջին վեցնյակի շուրջ , քանի որ անձերի հարց ընդհանրապես չի քննարկվել: “Թե Ազատ դեմոկրատներում, թե “Ժառանգությունում” կան մարդիկ, որոնք կարող են գլխավորել ցուցակը, բայց ես անձնապես եւ հուսով եմ, որ իմ ընկերների հետ միասին, կարծում ենք, որ ճիշտ կլինի ցուցակը գլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը եւ դա զուտ ձեւականություն չէ”,-հավելեց Խաչատուր Քոքոբելյանը:

Պատասխանելով մեկ այլ լրագրողի հարցին, թե “Ժառանգության” համագումարին Արարատ Զուրաբյանը հստակ հայտարարեց, թե դաշինքը լինելու է, Արարատ Զուրաբյանն ասաց, որ  “հավանաբար” բառը լրատվամիջոցներն անտեսել են ու հավելեց.”Դաշինքը խոչընդոտող որեւէ հարց գոյություն չունի, կա զուտ տեխնիկական խնդիր` “Ժառանգության” խորհրդի նիստը տեղի է ունենալու մարտի 18-ին, որից հետո ֆորմալ մասը կապահովվի եւ մենք կարծում ենք, կհայտարարենք այդ մասին”:

Արարատ Զուրաբյանն ասաց, որ կյանքում ոչինչ չի կարելի բացառել բայց 99 տոկոսով հարցը լուծված է.” Եթե ինչ որ նոր բան չլինի` ատոմային պատերազմ կամ ինչ որ մի այլ բան, գործընթացն իր տրամաբանական հանգրվանին կհասնի”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ