14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մարգարիտ Եսայանը որոշեց կյանքի կեսից փոխվել /վիդեո/

 Մարտի 16-ին Հանրապետական կուսկացության անդամատոմս եւ կրծքանշան ստացավ մեր գործընկերը` “Առավոտ” օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանը: Նա այս որոշումը դժվարությամբ է  կայացրել: “Ես երբեք այլ կուսակցության անդամ չեմ եղել:

Մտածեցի` եթե կյանքիս առաջին մասը անկուսակցական եմ եղել, որոշեցի մյուս մասն ապրել որպես կուսակցական: Ընտրությունը բնական կհամարեն բոլորը, որովհետեւ երկար տարիներ աշխատել եմ կուսակցության հետ, կուսակցության նախագահի հետ, ես հավատում եմ բոլոր այն բաներին, որ ասում է այս կուսակցությունը”,- նշեց նա:

Լրատվության մեջ աշխատելով նա ցանկացել է փոխել հասարակությանը կյանքը, հավատացել է, եւ կփորձի նույնը անել նաեւ քաղաքականության մեջ: Ի դեպ, տեղավորվելով հարցազրույց տվողների աթոռներից մեկին` Մարգարիտը լրագրողներին կես կատակ կես լուրջ հորդորեց արագացնել, հարցեր տալ, քանի որ շտապում է: Խմբագրություն պիտի գնար:
http://youtu.be/ELagkxC31NE

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ