28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Տարոն Մարգարյանը տիկին Աշխենին խոստացել է /վիդեո/

“Փարիզյան սուրճ”-ի նախկին սեփականատեր Աշխեն Վալերի-Գործունյանը Երեւանում է նաեւ, որպեսզի հանդիպի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Տիկին Աշխենը պայմանավորվածություն ուներ քաղաքապետի հետ, որ ժամանակավորապես հանեն սրճարանի դիմաց` Աբովյան փողոցում գտնվող տաղավարները:

“Մենք աջակցեցինք պարոն քաղաքապետին, կարծում եմ նա էլ իր խոստումը պիտի կատարի: Գալ շաբաթ կհանդիպեմ նրա հետ, եւ ես մեծ ցանկություն ունեմ դրսում, իմ սիրած տեղը նստել եւ սուրճ վայելել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Տիկին Գործունյանը Հայաստանում ոչ մի բիզնես չունի, բայց սա չի նշանակում, որ անտարբեր է Հայաստանում ընթացող քաղաքական, քաղաքացիական, տնտեսական գործընթացներին: Հայրենիքում նոր բիզնես դնելու մասին կմտածի, “երբ կփոխվի տնտեսական քաղաքականությունն ու քաղաքական կամք լինի”: Այժ ժամանակ նա իր որդիների հետ կգա նույնիսկ: Տիկին Աշխենն ասաց նաեւ, որ քիչ հանգստանալուց հետո մտադիր է Փարիզում բիզնես սկսել`  հայկական սրճարան բացել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ