23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Թբիլիսիում կայացել է Նալբանդյան-Վաշաձե առանձնազրույց

Մարտի 17-ին, աշխատանքային այցելությամբ Վրաստան ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկերոջ՝ Գրիգոլ Վաշաձեի հետ:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Գրիգոլ Վաշաձեն նշեց, որ Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների պարբերական հանդիպումները թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական ձեւաչափերով բարի ավանդույթ են դարձել, ինչը հնարավորություն է ընձեռում քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաբնույթ հարցեր, մշակելու եւ համաձայնեցնելու համագործակցության նոր ծրագրեր:

Առանձնազրույցի ձեւաչափով տեղի ունեցած նախարարների հանդիպմանը քննարկվեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր՝ երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ Վրաստանի հայ համայնքի համար կարեւորություն ներկայացնող մի շարք խնդիրներ:

Նախարարներ Նալբանդյանն ու Վաշաձեն գոհունակություն հայտնեցին հաստատված պարբերական շփումների արդյունավետության կապակցությամբ:

Նախարարներն անդրադարձան նաեւ Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ-ների միջեւ պարբերաբար անցկացվող խորհրդատվությունների օրակարգին:

Նույն օրը ավարտելով այցելությունը Թբիլիսի՝ նախարար Նալբանդյանը վերադարձավ Երեւան:

Henaran.am-ին փոխանցում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ