“Ժառանգությունը” կքննարկի մինչեւ կեսգիշե՞ր
Այսօր ժամը 12-ից Henaran.am-ի տեղեկություններով սկսել է “Ժառանգություն” կուսակցության քաղխորհրդի նիստը: Այն թեժ է լինելու, քանի որ քննարկվելու է “Ազատ դեմոկրատներ”-ի հետ ընտրություններին դաշինքով մասնակցության հարցը, նաեւ “Ժառանգության” համամասնական ցուցակը:
Ըստ մեր տեղեկությունների, Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդի անդամներին հորդորել է նախապատրաստված գալ, քանի որ նիստը կարող է մինչեւ կեսգիշեր շարունակվել:
Ըստ որոշ տեղեկությունների, անցողիկ տեղերում կարող են լինել ոչ թե գործող պատգամավորները, այլ նոր դեմքեր: Սա էլ ներքին լարվածություն է առաջացրել կուսակցությունում: