ԺԱԿ-ը սատարելու է ՀՀԿ-ին, որովհետեւ վստահում է
“Ժողովրդավարություն եւ աշխատանք” կուսակցությունը կիրակի մարտի 18 -ին կայացած համագումարում որոշել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին սատարել Հայաստանի հանրապետական կուսակցությանը:
Ըստ ԺԱԿ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանի, երկու ուժերի միջեւ վերջին հինգ տարիների ընթացքում ձեւավորվել է փոխմբռնման գործնական մթնոլորտ:
“ԺԱԿ-ը վստահում է ՀՀԿ-ին եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոստումներին, միաժամանակ պատրաստ է կիսելու այդ խոստումներն իրագործելու պատասխանատվությունը”,-հայտարարել է Սպարտակ Մելիքյանը:
Ըստ համագումարի պատվիրակների, նման հայտարարության համար պատճառ էր նաեւ այն, որ Սպարտակ Մելիքյանը ընդգրկված է ՀՀԿ համամասնական ցուցակում: