23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Իրանը բողոքել է Ադրբեջանին լրտեսության մեջ մեղադրելու համար

Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ահունդովին կանչել են Իրանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքել են Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության կողմից կատարված բացահայտման դեմ, ըստ որի 22 հոգուց բաղկացած խումբը լրտեսական գործունեություն է ծավալում` Իրանի Իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսի հանձնարարությամբ: Այս մասին տեղեկացնում է “Interfax.ru”-ն:

Իրանի արտգործնախարարությունը պաշտոնապես հերքել է բոլոր մեղադրանքները Ադրբեջանի կողմից:

Թեհրանում ընդգծել են, որ Բաքուն հակասում է համաձայնությանը, որը ստորագրվել է 2 երկրների արտգործնախարարների կողմից` Իրանի , Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ, ինչպես նաեւ փաստաթղթին, որը ստորագրել են նախորդ շաբաթ 2 երկրների պաշտպանության նախարարները:

Ինչպես նախորդ շաբաթ հայտնել էր Ադրբեջանի Հասարակական կապերի կենտրոնը, Ազգային անվտանգության նախարարությունը ձերբակալել է 22 քաղաքացիների, որոնք ահաբեկչություններ են պատրաստելիս եղել ԱՄՆ-ի, Իսրայելի դեսպանատների եւ այդ երկրների կազմակերպությունների դեմ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ