08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Մարտի 21-ի, ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզում` Ախպրաձոր գյուղի ավտոճանապարհները:

ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկելուց:

Մարտի 21-ի, ժամը 09.30-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը փակ է. առկա է ձնահյուսի վտանգ: Նույն ճանապարհի, ինչպես նաեւ Պասանաուրի-Գուդաուրի (Պոստա) եւ Կոբի-Լարսի հատվածներում առատ ձյան պատճառով երթեւեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի-Մլեթա հատվածում երթեւեկությունը բաց է, Մլեթա-Գուդաուրի(Պոստա) եւ Կոբի-Լարսի հատվածներում թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Երթեւեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության եւ համակարգման ներքո:

Ճանապարհի այլ հատվածներում երթեւեկությունը բաց է:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ