12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Իտալացիներն այսօր նշում են Ծառի օրը

Իտալիայում ամեն տարի մարտի 21-ին նշում են Ծառի օրը: Սա աստվածային բնության հետ մարդու միաձուլման տոնն է, որը տարբեր ժողովուրդներ նշել են անհիշելի ժամանակներից:

Իտալիայում առաջին անգամ այս տոնը նշել են 1898-ին կրթության նախարար Գվիդո Բաչելլիի նախաձեռնությամբ: 1923-ին որոշվեց տոնին պաշտոնապես ավանադական  բնույթ հաղորդել եւ այն հաստատել Իտալիայի անտառային օրենքում: Երկրի բնակիչներին դուր եկավ առաջարկը: Մինչ 1979-ը տոնակատարություններն ընթանում էին ազգային մասշտաբով, իսկ վերջին ընթացքում տոնական միջոցառումները դարձել են շրջանային ղեկավարությունների պարտականությունը:

Տարեցտարի Ծառի տոնը նշելու համար ավելի շատ մարդիկ են հավաքվում Իտալիայում: Մեծահասակները եւ երեխաները  ցույց են տալիս իրենց պատրաստակամությունը եւ արժանի ու բարեկարգ միջավայրում  ապրելու իրավունքը: Բազմաթիվ կամավորներ ողջ երկրի տարածքում զբաղվում են հարազատ քաղաքի հրապարակների, զբոսայգիների կանաչապատումով` իրենց սերը ցույց տալով բնության հանդեպ:

Այս կերպ կամավորները ոչ միայն օգնում են բնությանը, այլ նաեւ իրենց կյանքն են ավելի առողջ դարձնում, քանի որ ծառերը մարդկության ամենաօգտակար եւ կարեւոր պաշտպաններից են:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ