19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Թագավորական հարսանիքի տարելիցը կտոնեն գեյ-շքերթով

Ուելսի հյուսիսում գտնվող Անգլսի կղզու բնակիչներն արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանիքի մեկամյակը նշում են գեյ-շքերթով, գրում է “The Daily Telegraph”-ը:

Կղզում ամենամյա գեյ-շքերթի կազմակերպիչները հայտնել են, որ այս տարի 2 շաբաթով կտեղափոխեն միջոցառման օրը, որպեսզի այն համընկնի թագավորական հարսանիքի տարելիցի հետ: Կազմակերպիչներից մեկը կարծիք է հայտնել, որ դա կնպաստի ռոմանտիկ մթնոլորտի ստեղծմանը: Նա նշել է, որ միջոցառմանը ներկա են լինում նաեւ հետերոսեքսուալներ, այդ թվում` տեղի ֆուտբոլային թիմը: Նրա խոսքով` այս տարվա գեյ-տոնախմբությանն ավելի քան 2 հազար մարդ կժամանի:

Արքայազն Ուրիլյամը եւ Քեյթ Միդլթոնն ամուսնացան 2011-ի ապրիլի 29-ին: Նրանց հարսանիքը նախորդ տարվա ամենաքննարկվող թեմաներից էր: Հարսանիքից հետո երիտասարդ ամուսիններին շնորհեցին Քեմբրիջյան դուքսի եւ դքսուհու տիտղոսներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ