23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայազգի լրագրողը հաղթել է Աբխազիայի խորհրդարանական ընտրություններում

Մարտի 24-ին Աբխազիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնք կայացել են 20 ընտրական շրջաններում, ընտրվել է Աբխազիայի խորհրդարանի 20 պատգամավոր: Այդ կերպ Աբխազիայի նոր խորհրդարանում արդեն ընտրված 33 պատգամավոր կա: Սուխումիի համար 1 ընտրական շրջանում ընտրությունները կկայանան մայիսի 6-ին: Իսկ վիճարկելի 21-րդ շրջանում դատարանը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել: Այս մասին հաղորդում է Ռուսատանի հայերի “Երկրամաս” թերթը:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին կայացած խորհրդարանական  ընտրություններին 35 ընտրական շրջանների թեկնածուներից միայն 13-ն էին հավաքել ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Առաջին փորձից պատգամավոր դարձած թեկնածուների մեջ 2 հայ թեկնածու կար` Վաղարշակ Քոսյանը եւ Ռոբերտ Յալյանը: 3-րդ “հայկական” շրջանում ընտրությունների այս փուլի արդյունքում հաղթողը “Абаза-ТВ” հեռուստաընկերության լրագրող Լեւոն Գալուստյանն է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ