06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սթիվեն Սփիլբերգի հիմնադրամը կթվայնացնի Հայոց ցեղասպանության մասին տեսանյութերը

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի ղեկավարությունն ապրիլի 15-ին կազմակերպում է դրամահավաք` “Մի թողեք, որ նրանց ձայները խլանան” միջոցառման շրջանակներում: Դրամը կօգտագործվի Հայոց ցեղասպանության մասին շուրջ 400 տեսանյութերի թվայնացման համար, հաղորդում է “Regnum” գործակալությունը:

Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հայտնել է, որ Կալիֆորնիայի համալսարանի “Շոա” հիմնադրամը հիմնադրել է ամերիկյան հայտնի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը: “Նախատեսվում է թվայնացնել Մայքլ Հակոբյանի արխիվը, որն իր մեջ ներառում է ցեղասպանության վկաների մոտ 400 տեսանյութ,”-նշել է նա:

Դեմոյանի խոսքով` այս նախագծի իրականացումը նախատեսված է եղել դեռեւս անցյալ տարի: Նա ընդգծել է, որ այս մտահղացման դրական կողմն այն է, որ նյութերը կփրկվեն ոչնչացումից, սակայն դեռեւս հայտնի չէ` արդյոք բոլոր նյութերը կթվայնացավեն եւ դրանից հետո հասանելի կլինեն բոլորի համար, այդ թվում` Ցեղասպանության թանգարանի:

Ներկա պահին “Շոա” հիմնադրամն ունի Հոլոքոստի մասին պատմող մոտ 50 հազար տեսանյութ, սակայն ցանկանում է մեծացնել իր արխիվը` այլ ցեղասպանությունների մասին պատմող նյութերով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ