23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԱԵԼ-ի գագաթաժողովը Բաղդադում բացվել է ահաբեկչությամբ

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել այսօր` Արաբական երկրների լիգայի գագաթաժողովից առաջ, տեղեկացնում է “AFP”-ը: Ռումբը պայթել է այսպես կոչված “Կանաչ տարածք”-ից ոչ հեռու, որտեղ տեղակայված են պետական հաստատությունների մեծ մասը եւ արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունները: Զոհերի եւ տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվել:

Չնայած պայթյունին, Սիրիայի իրադարձությունների քննարկմանը նվիրված գագաթաժողովը բացվել է: Ֆորումին մասնակցում են ինն երկրների ղեկավարներ, ներառյալ Քուվեյթի ամիրան, ով 1990-ից հետո, երբ Սադամ Հուսեյնի զորքերը գրոհեցին իր երկիրը, առաջին անգամն է Իրաքում: Գագաթաժողովի աշխատանքներին կմասնակցի նաեւ ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը:

Միջոցառման բացումից առաջ իրաքյան իշխանությունները փակել են Բաղդադի բոլոր մուտքերը ցանկացած տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաեւ 100 հազար ոստիկանների եւ զինծառայողների ռազմական պատրաստվածության բարձր մակարդակն են ապահովել: Բացի այդ, Բաղդադի տարածքում արգելված է ինքնաթիռների թռիչքները` բացառությամբ արտասահմանյան պատվիրակությունների ինքնաթիռների:

Մեկ շաբաթ առաջ Իրաքում կրկին ահաբեկչություններ էին տեղի ունեցել, որոնց զոհը դարձավ 46 մարդ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ