23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“Ազատագրված” սիրիական Հոմս քաղաքը կրկին ռմբակոծության է ենթարկվել /վիդեո/

Սիրիական կառավարական ուժերը մարտի 30-ին վերսկսել են Հոմս քաղաքի բնակելի թաղամասերի ռմբակոծումը, հաղորդում է “Reuters”-ը:

Գործակալության տվյալներով` ռմբակոծության են ենթարկվել հիմնականում այն թաղամասերը, որոնց բնակիչները ծայրահեղական տրամադրվածություն ունեն  Բաշար ալ-Ասադի վարչակարգի հանդեպ:

3 օր առաջ` մարտի 27-ին նախագահն անձամբ այցելել էր Հոմս եւ քաղաքը հռչակել ազատգրված զինված խմբավորումներից: Տեղի բնակիչներին նա խոստացել էր, որ կյանքը շուտով կվերադառնա իր բնականոն ընթացքին եւ նույնիսկ ավելի լավը կլինի, քան նախկինում:

Սակայն դրանից քիչ անց նախագահի ավտոշարասյունի վրա կրակ արձակեցին, եւ նա ստիպված եղավ անհապաղ հեռանալ քաղաքից եւ վերադառնալ Դամասկոս:

Կառավարական զորքերի կողմից Հոմսի ռմբակոծումը շարունակվում էր գրեթե ողջ փետրվարի ընթացքում: Այդ ընթացքում զոհվեցին հարյուրավոր խաղաղ բնակիչներ:

Ապստամբությունը Սիրիայում շարունակվում է անցյալ տարվա մարտից: ՄԱԿ-ի տվյալներով` զոհերի թիվն արդեն գերազանցում է 9 հազարը:

http://youtu.be/k4WVhzUvC3E

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ