07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Աբխազիայի խորհրդարանն այսուհետ հայ փոխխոսնակ ունի

Նախօրեին Աբխազիայի խորհրդարանի պատգամավորներն ընտրել են խորհրդարանի 4 փոխխոսնակներին, հաղորդում է “Кавказский узел”-ը:

Փոխխոսնակների ընտրությունը կայացել է նույն կերպ, ինչպես եւ խոսնակի ընտրությունը` գաղտնի քվեարկությամբ: Փոխխոսնակներ են ընտրվել Էմմա Գամիսոնիան, Ադգուր Խարազիան, Վաղարշակ Քոսյանը եւ Օթար Ցվիժբան:

Աբխազիայի 3-րդ գումարման խորհրդարանում 2 փոխխոսնակ կար, 4-րդ գումարման խորհրդարանում` 3 փոխխոսնակ:

Ապրիլի 3-ին կայացած առաջին նիստի ժամանակ պատգամավորներն ընտրել են խորհրդարանի խոսնակին` Գագրայի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Վալերի Բգանբային: Գաղտնի քվեարկության արդյունքում Բգանբան հավաքել է 21 ձայն, իսկ նրա մրցակից Ռաուլ Խաջիմբան` 11:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ