25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օբամայի վարչակազմը կաջակցի Ջավախքին. Քլինթոն /վիդեո/

Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը, ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը վերջապես պատասխանել է կոնգրեսական Բրեդ Շերմանի գրավոր հարցին` Ջավախքին տրամադրվող օգնության վերաբերյալ: Քլինթոնը պաշտոնապես վերահաստատել է, որ Օբամայի վարչակազմը զգալի օգնություն կցուցաբերի Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանին: Քլինթոնը մասնավորապես նշել է, որ “Հազարամյակի մարտահրավերներ” կազմակերպության միջոցներով արդեն վերականգնվել է Թբիլիսին Ջավախքին կապող հիմնական ճանապարհը, որը կնպաստի տարածաշրջանի տնտեսության զարգացմանը:

Պետքարտուղարը նշել է, որ նույն կերպ կշարունակվի օժանդակությունը նաեւ հողագործության, անասնապահության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում:

Նախորդ ամսին Բրեդ Շերմանը նույն հարցով դիմել էր նաեւ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ռաջիֆ Շահին: Վերջինս նշել էր, որ Ջավախքում իրենք աշխատում են հատուկ ծրագրերով` ուղղված գյուղատնտեսության զարգացմանը եւ սոցիալական խնդիրների լուծմանը: Շահն ընդգծել է, որ իրենք իրականացնում են այդ ծրագրերը` ամերիկահայ համայնքի հետ խորհրդակցելով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ