16-ամյա աղջիկը “քիլլեր” է վարձել մորը սպանելու համար
Կոմիի Հանրապետությունում ձերբակալվել է բժշկական քոլեջի 16-ամյա ուսանողուհին` սեփական մոր սպանությունը կազմակերպելու համար, տեղեկացնում է “Lifenews”-ը:
Ոստիկաններին հաջողվել է կանխել պատվիրված սպանությունն այն բանից հետո, երբ վարձու մարդասպանն ինքն է մատնել “պատվիրատուին”:
Ինչպես պարզել են իրավապահ մարմինները, անչափահաս Վալերիան որոշել է ամեն գնով հաշվեհարդար տեսնել մոր հետ, ով իրեն թույլ չի տվել դասավորել անձնական կյանքը: Նա մարդ է վարձել իր դաժան մտադրությունն իրագործելու համար եւ վերջինիս գումար խոստացել: Աղջիկը մարդասպանին է տվել իր տան բանալիները եւ հայտնել նրան, որ “սպանության հոնորարը” կստանա պատվերը կատարելուց հետո: Պայմանավորվել են, որ հանցագործությունը կիրագործվի այն ժամանակ, երբ հանքափոր հայրը տանը չի լինի:
Բարեբախտաբար, ողբերգությունից հաջողվել է խուսափել: Ամենահարազատ մարդու սպանությունը ծրագրող աղջկան ձերբակալել են: Ծնողները շոկի են ենթարկվել` իմանալով, որ իրենց միակ եւ սիրելի աղջնակը մոր մահն է կազմակերպելիս եղել: