Սամվել Ալեքսանյանը դեմ չէ
Այսօր ‘Նիգ-Ապարան’ հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության 10-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, կազմակերպության նախագահ, այժմ պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանը պատասխանելով Henaran.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ եթե թիվ 7 ընտրատարածքում, ուր պատգամավորության թեկնածուներ են առաջադրվել Սամվել Ալեքսանյանը եւ Նիկոլ Փաշինյանը, ընտրություններն անցնեն ազատ եւ արդար, ապա ինքը համաձայն է դառնալ քեֆի սեղանի սեղանապետ, պատասխանեց.’ Դեմ չեմ, տարածքը մեծ է լինելու, սեղանները շատ-շատ, բոլորին հրավիրում եմ, եւ գուցե սեղանապետերը մի քանիսը լինեն’:
Սամվել Ալեքսանյանը այլ հարցերի չպատասխանեց, ասելով, որ այսօր քեֆ-ուրախության օր է, եւ հարցերի ժամանակը չէ: