23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Իսրայելցիները գոհ են Իրանից

Միանգամից մի քանի իսրայելական պաշտոնական դեմքեր են հայտնել իրենց գոհունակությունը Իրանի` միջուկային ծրագրի կոմպրոմիսային առաջարկները, որոնք արվել են արեւմտյան դիվանագետների կողմից, տեղեկացնում է “Lenta.ru”-ն:

Հանգստյան օրերին պաշտոնական Թեհրանը հրաժարվել է փակել Ֆորդոյում գտնվող ստորգետնյա միջուկային գործարանը, ինչպես նաեւ դադարեցնլ հարստացված ուրանի արտադրությունը: Իրանական ներկայացուցիչների խոսքով`  արեւմտյան դիվանագետների առաջարկը “ոչ ռացիոնալ է”: Նրանք մասնավորապես բացատրել են, որ գետնի տակ ձեռնարկությունը կառուցվել է ոչ թե հենց այնպես, այլ Արեւմուտքի եւ Իսրայելի կողմից շարունակական սպառնալիքների պատճառով:

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հերթական բանակցությունները կկայանան այս շաբաթ Թուրքիայում: Արեւմտյան երկրները պահանջում են Իրանից ներկայացնել ողջ ինֆորմացիան միջուկային ոլորտում իրականացվող աշխատանքների մասին եւ դադարեցնել ուրանի մշակումը: Թեհրանը հրաժարվում է կատարել այդ պահանջները:

Իսրայելը բազմիցս հայտնել է, որ ամեն ինչ կանի Իրանի միջուկային ծրագրերը դադարեցնելու համար: Երուսաղեմի կարծիքով` իրանցիները փորձում են ստեղծել սեփական միջուկային զենքը, որով հետագայում կսպառնան տարածաշրջանի երկրներին, այդ թվում` Իսրայելին: Թեհրանը հերքում է այս պնդումները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ