22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

‘Սա քարոզչական նյութ չէ, այլ` նվեր, իսկ նվերից չի կարելի հրաժարվել’ Նաիրա Զոհրաբյան

20-ամյա պատմության մեջ առաջին անգամն էր, որ հայկական պատվիրակությունը մեկնեց Բաքու : Ես ճիշտ եմ համարում որոշումը մեկնել Բաքու եւ մասնակցել Եվրանեսթի վեհաժողովի լիագումար նիստին: Այս մասին Կենտրոն հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հեղինակային հաղորդման ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով` դա եզակի երեւույթ էր նաեւ այն առումով, որ առաջին անգամն էր, երբ տարբեր քաղաքական ուժերից կազմված պատվիրակությունը աշխատում էր միահամուռ ուժերով` հանուն միասնական նպատակի:

Պետրոս Ղազարյանը նկատեց, որ պատվիրակության կազմում չէր Զարուհի Բոստանջյանը, ինչին Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց.’’Չեմ կարծում, որ Զարուհի Բոստանջյանը էնտեղ որեւէ եղանակ կարող էր ստեղծել, դա իմ անձնական դիրքորոշումն է’’:

Անդրադառնալով Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայատյաց ելույթին, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Իլհամ Ալիեը իր ելույթից հետո անմիջապես հեռացավ, բայց պատվիրակության անդամները, թե բանավոր, թե գրավոր ձեւով տարածեցին իրենց վրդովմունքը դիվանագիտության հետ որեւէ կապ չունեցող, եւ տարրական  դաստիարակության նորմերը խախտող ելույթի դեմ` կոչ անելով Եվրանեսթի պատվիրակությանը գնահատական տալ Ալիեւի անպատշաճ ելույթին, այլապես հայկականն պատվիրակությունը իրավունք ունի չհավատալու այդ կառույցի ապագային:

‘’Քանի որ վերջին շրջանում եվրոպական դիվանագիտությունը շատ է լղոզված` հատկապես թուրք-ադրբեջանական լոբբիի ազդեցության ներքո,  նրանք ասես թե խուսափում են որեւէ գնահատական տալ, ԵԽ ներկայացուցիչները բացի մասնավոր զրույցներից, որոնցում համերաշխություն էին մեզ մաղթում, հրապարակային ելույթներ նրանք չունեցան’’,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` հիշեցնելով, որ Ալիեըւ իր ելույթում հայերին անվանել է ֆաշիստներ, որոնք իբրեւ թե  պղծել են իրենց  պապերի գերեզմանները, որ նրանք մարդասպաններ են, որոնք իրականացրել են էթնիկ զտումներ, եւ որ միջազգային հանրությունը պիտի դատապարտի հայերին:

Ն.Զոհրաբյանը նշեց, որ Ալիեւը նախագահի մակարդակին ոչ վայել այնքան իջավ, որ իրեն թույլ տվեց լեզվաբանական ստուգաբանության ենթարկել Ղարաբաղ բառը, փորձելով ԵԽ ներկայացուցիչներին ապացուցել, որ Ղարաբաղ բառը ընդանրապես հայկական ծագում չունի, եւ որ անհեթեթ է հայկական կողմի հավակնություններին ուշադրություն դարձնել:

‘’Իհարկե ծիծաղելի ելույթ էր Ալիեւի ելույթը, բայց  այն հարվածը, որ նա այդ ելույթով հասցրեց իր երկրի իմիջին, մենք հայերս շատ երկար պիտի աշխատեինք միջազգային կառույցներում, որ նման արդյունքի հասնեինք’’,- կարծիք հայտնեց Ն.Զոհրաբյանը:

Նա նշեց, որ Բաքվում ԵԽ ներկայացուցիչներին ինքն անձամբ բաժանել է ‘’Ողջ ճշմարտությունը Խոջալուի մասին’’ գրքույկը, հերթական անգամ նկատողություն ստանալով Եվրանեսթի ղեկավարությունից, որ օրենք է խախտում` քարոզչական նյութեր բաժանելով:

‘’Ես պատասխանեցի, որ այդ գրքույկները քարոզչական նյութ չէ, այլ` նվեր, իսկ նվերից չի կարելի հրաժարվել’’,- ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ