Աստղային փոքրիկը նոր զբաղմունք է գտել
Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմների 7-ամյա որդի Կրուզը որոշել է բալետով զբաղվել: Բացի դրանից, տղան արդեն հաճախում է բրեյք-դանսի եւ տայկվանդոյի պարապմունքների:
Չնայած որ աստղային ամուսինների կարիերան շատ հաջող է ընթանում, նրանք երկուսն էլ պնդում են, որ իրենց 3 որդիները եւ 8 ամսական դուստրը “իրենց տիեզերքի” կենտրոնն են: “Մենք Դեւիդի հետ փորձում ենք ամեն ինչ հարմարեցնել երեխաների հետ: Մենք աշխատում ենք հավասարակշռել ուժերը` հավասարաչափ ժամանակ տրամադրելով եւ ընտանիքին, եւ կարիերային,”-հայտնել է Վիկտորիան:
Չնայած ամուսիններն արդեն 3 տարի է` միասին նույնիսկ հանգստյան օրեր չեն անցկացրել: “Մենք արդեն մի քանի տարի մեծահասակների համար ֆիլմեր չենք դիտել, միայն նրանք, որոնց վրա գրված չէ “արգելված է մինչեւ 13 տարեկաններին”,- դժգոհում է Դեւիդը: