25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անգլիացի լուսանկարչի` Արցախին նվիրված աշխատանքն արժանացել է հեղինակավոր պարգևի

Լոնդոնաբնակ ֆոտոլրագրող Անաստասիա Թեյլոր–Լինդի “Ազգային արգանդ. բեյբի-բում Լեռնային Ղարաբաղում” նախագիծը, որը նախաձեռնել է Սանտա-Ֆե քաղաքի լուսանկարիչների կազմակերպության ոչ առեւտրային կենտրոնը,  արժանացել է միջազգային հեղինակավոր պարգեւի: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Թեյլոր-Լինդի աշխատանքում ներկայացված է ԼՂՀ-ում ծնելիության խթանման պետական ծրագիրը, որի համաձայն նորապսակներին դրամական նպաստներ են տրամադրվում յուրաքանչյուր նորածին երեխայի համար, ինչը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով մեծապես տուժած տարածաշրջանի ժողովրդագրական կայուն զարգացումը:

Անաստասիա Թեյլոր-Լինդին տրամադրվելու է 10 հազար ամերիկյան դոլարի չափով պարգեւավճար եւ նա իր աշխատանքը ցուցադրելու է Սանտա-Ֆե,  Նյու –Մեքսիկո քաղաքներում: Նրան հնարավորություն է ընձեռնվելու նաեւ ներկա գտնվել Սանտա-Ֆեի լուսանկարչական հավաքածուների ամենամյա դիտումներին, որտեղ հավաքվում են հարյուրավոր լուսանկարիչներ, խմբագիրներ եւ կազմակերպիչներ:

Մրցույթի հանձնախմբի անդամները ներկայացնում էին Դանիան, Մեքսիկան, Նիդեռլանդները, Իսպանիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները:  Մրցույթի կազմակերպիչների հայտարարության մեջ նշվում է, որ “անկախ այն վայրից` որտեղ են կատարվել  հեղինակին հաղթանակ բերած լուսանկարները, այդ աշխատանքը շոշափել է համընդհանուր թեմաներ, այն ինչ-որ չափով միջազգային ծավալով վեր է հանում մեզ բոլորիս վերաբերող հիմնախնդիրներ”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ