26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մինչ Զոլյանը մեկնաբանում էր 2-րդ “խիստ նկատողությունը”,Աշոտյանը դադարեցրեց նրա լիազորությունները

 “Նույն հաջողությամբ ես իրեն կարող եմ խիստ նկատողություն տալ, բայց ես գիտեմ, որ ես դրա իրավունքը չունեմ: Իրեն թվում է, որ ինքը դրա իրավասությունն ունի: Մենք արդեն իրեն բացատրել ենք, որ ինքն այդ հիմքերը չունի: Մենք նամակ ուղարկեցինք, եթե  ինքը չի հասկացել, ուրեմն , հիվանդը չի ամաչում, հիվանդի տերն է ամաչում:

Հարցը լուրջ հասունացել է, եւ  վարչապետը պետք է վերջապես զբաղվի “Ֆեյսբուք”-ը պաշտոնական վարչարարության սկզբունքներից չտարբերող  պաշտոնյայի պիտանելիության խնդրով”,- Henaran.am-ի հետ զրուցում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը այպես մեկնաբանեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից իրեն երկրորդ “խիստ նկատողությունը”  հայտարարելու մասին տեղեկությունը, որն ի դեպ, նա Henaran.am-ից  իմացավ:

Սուրեն Զոլյանն ասաց, որ ինչպես առաջին դեպքում, այնպես էլ այս պարագայում, կդիմի  դատարան եւ կրկին նամակ կհղի վարչապետին.“Եթե մենք ունենք անմեղսունակ նախարար, ապա պատասխանատուն պետք է լինի վարչապետը”:

Մեր զրուցակիցը նշեց, որ այսօր կայացել է ԵՊԼՀ գիտական խորհրդի ընդլայնված եւ արտահերթ նիստ, որին հրավիրվել է նաեւ Արմեն Աշոտյանը, սակայն, նախարարը չի ներկայացել նիստին:  ” Եթե  ասելիք ուներ, գար եւ ասեր  իր  ասելիքը կամ ուղարկեր իր ներկայացուցչին, փոխանակ հեռակա կարգով նկատողություն տալուն”,-Henaran.am-ի հետ զրույցում եզրափակեց Սուրեն Զոլյանը:

Հավելենք, որ նյութը պատրաստման փուլում էր, երբ տեղեկացանք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նոր հրամանագիր է ստորագրել Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ նրա հետ 2008 թվականի մարտի 17-ին կնքված թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին: Ի դեպ, ԿԳ նախարարը հրաժարվեց մեկնաբանել  Սուրեն Զոլյանի` իր հասցեին ուղղաված վերոնշյալ մեկնաբանություններն ու արտահայտությունները, ինչպես նաեւ իր վերջին հրամանագրերը: Արմեն Աշոտյանը միայն շեշտեց, որ առաջնորդվում է իրավական հիմքերով եւ գործում է օրենքի շրջանականերում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ