26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վազգեն Սարգսյանի եղբայրներն իրարից հեռու էին կանգնել

Երեկ Արարատ քաղաքում ՀԱԿ-ի հետ հանդիպման էր եկել համեմատաբար ավելի շատ մարդ, քան Արտաշատում ու Մասիսում: Այստեղ էին Վազգեն Սարգսյանի երկու եղբայրները` Արմեն եւ Արամ Սարգսյանները: Հատկանշական է, որ երկու եղբայրները միասին չէին կանգնած. Արամ Սարգսյանը ՀԱԿ ներկայացուցիչների կողքին էր, բեմին մոտ, իսկ Արմեն Սարգսյանը բավական հեռու կանգնած հետեւում էր ՀԱԿ անդամների ելույթներին: Երբ փորձեցինք պարզել` ինչու է հեռու կանգնել, նա պատասխանեց, որ իրեն պարզապես այդտեղից է հարմար հետեւել:

Արամ Սարգսյանը իր ելույթում ասաց.’’ Ես եւ Արմենը տարբեր մարդիկ ենք` տարբեր նախասիրություններով, սակայն մեզ միավորում է մեկ ընդհանուր գիծ` մենք երկուսս էլ չենք սիրում դերասանություն անել: Ես Արմենին սիրում եմ այնպիսին, ինչպիսին, որ ինքը կա, ոչ թե` այնպիսին, ինչպիսին ես եմ ուզում նրան տեսնել: Արմենը անհատականություն է, եւ խնդիրներին ու հարցերին ունի իր մոտեցումները, նա դերասանություն չի անում’’:

Նկատենք, որ Արմեն Սարգսյանը իր ազատազրկումից հետո / դատապարտվել էր Տիգրան Նաղդալյանի սպանության գործով-խմբ./ շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին: Նա ի տարբերություն Արամ Սարգսյանի` սերտ շփումների մեջ է ՀՀ նախագահի հետ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ