26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Gallup-ի հարցումների համաձայն` առաջատարը Հանրապետական կուսակցությունն է

Սոցիոլոգիական հետազոտությունների համաշխարհային առաջատար GALLUP International association-ի կողմից իրականացված հարցման արդյունքներով` խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարում են հինգ կուսակցություններ:

Հետազոտության ընթացքում, հարցման ենթարկված ՀՀ քաղաքացիները` ‘’ո՞ր կուսակցությանը կընտրեիք, եթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի’’ հարցին պատասխանել են. ՀՀԿ` 34%/ կամ հավանական ընտրողների 38%-ը/,  ԲՀԿ` 28%, ՀԱԿ` 9%, ՕԵԿ ւն` 6%, ՀՅԴ` 5%: Ընտրարշավի մասնակից մյուս կուսակցություններից ‘’Ժառանգություն’’-ը ստացել է հարցման մասնակիցներից 3%-ի, իսկ Կոմունիստական կուսակցությունը` 2%-ի աջակցությունը: 10%-ը չի պատրաստվում ձայն տալ կուսակցություններից որեւէ մեկին, իսկ 3%-ը հարցին չի պատասխանել:

‘’Գելափ’’-ի հետազոտության հեղինակները հայաստանցի ընտրողներից հետաքրքրվել են նաեւ, թե որ կուսակցությանն ընդհանրապես ձայն չէին տա: Այս դեպքում առաջատարը ՀԱԿ-ն է: Հարցման մասնակիցների 36%-ը նշել է, որ ոչ մի դեպքում այդ ուժին ձայն չի տա: Ցուցանիշով երկրորդը ՕԵԿ-ն է` 12%:

Բացի վերը նշվածից, հարցման մասնակիցները պատասխանել են նաեւ հարցին, թե` ‘’ո՞ր քաղաքական կուսակցությունը կարող է առավել արդյունավետ աշխատել եւ լուծել Հայաստանի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները’’: Այս հարցի դեպքում եւս առաջատարը ՀՀԿ-ն է` 28% ցուցանիշով: Նրան հետեւում են ԲՀԿ-ն` 25%-ը, ՀԱԿ-ը` 6%-ը: 4-ական տոկոսի մոտ վստահությունը ՀՅԴ-ի ու ՕԵԿ-ի կողմն է, 3%-ի մոտ ‘’Ժառանգության’’:

Կուսակցությունների եւ ընտրական գործընթացների մասին հիմնական տեղեկությունը հարցվածների 96%-ն ստանում է հեռուստատեսությունից, 31%-ը՝ ռադիոյից, 31%-ը՝ ընկերներից եւ ծանոթներից, 26%-ը` համացանցից, 25% -ը` թերթերից: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում երիտասարդների շրջանում տեղեկատվության աղբյուրի առաջին տեղում համացանցն է, իսկ հետո արդեն հեռուստատեսությունը:

Հարցման արդյուքների վերլուծությունը ցույց է տալիս, որ երկու առաջատար կուսակցությունների սոցիալ-ժողովրդագրական պատկերը բավականին նման է, եւ այդ երկուսը հիմնականում մրցում են միմյանց հետ, մինչդեռ ավելի փոքր կուսակցությունների ընտրողների պատկերը տարբեր է: Կազմակերպության երկրորդ հարցման արդյունքները կհրապարակվեն ապրիլի 28-ին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ