27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀՇ առաջնորդը պատրաստ է ողջունել ՀՀԿ-ին /վիդեո/

 ՀԱԿ անդամ, ՀՀՇ նախագահ, թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը, լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ իրենք չունեն որեւէ թիրախ, բացի ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը:

Ըստ նրա` կաեւորը արդար ընտրություններ անցկացնելն է, որը վեր է ամեն ինչից, քանի որ դա Հայաստանի ազգային անվտանգության, Հայաստանի քաղաքացու հարցն է:

Այս ֆոնի վրա քաղաքական ուժերը կորցնում են իրենց ցանկությունները: Արամ Մանուկյանը պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի հետ լինի դա ԲՀԿ-ն, ՀՅԴ, “Ժառանգությունը”, որոնք կօգնեն միասին պայքարելու ընտրակեղծիքների դեմ: Սա Արամ Մանուկյանի համար գերակա խնդիր է:

“Ես կողջունեմ, եթե դա անի Հանրապետականը, քաղաքացին իր հայրենիքով է ուժեղ: Մինչեւ ընտրություններն է ինձ հետաքրքրում”,-ասաց Մանուկյանը` ավելացնելով, որ դրանից հետո պարտադիր չէ, թե ով ում հետ կհամագործակցի:

“Թող Հանրապետականը մաքրի ցուցակները, բռնություն չգործադրի, ապահովվի արդար ընտրությունները, տեսեք, ես իրա դեմ կպայքարեմ”,-ասաց Արամ Մանուկյանը:
http://youtu.be/TqzDadqxWLg

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ