25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պատգամավորության թեկնածուի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է

ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Անուշավան Նիկողոսյանից  2012թ. ապրիլի 8-ին ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը Տաշիրի քաղաքապետը խոչընդոտել է գովազդային պաստառները տեղադրելուն:

Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Անուշավան Նիկողոսյանը նշել է, որ «ԷԳԱ»  ՍՊ ընկերության հետ կնքվել է պայմանագիր` վերջինիս պատկանող, Ստեփանավան և Տաշիր քաղաքներում գտնվող գովազդային վահանակներին իր նախընտրական գովազդային  պաստառները  տեղադրելու վերաբերյալ: 

2012թ. ապրիլի 8-ին  հիշյալ ՍՊ ընկերության աշխատակիցներ Կ. Գոգյանը եւ Ա. Մանուկյանը` համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության,  մեկնել են Տաշիր քաղաք: Պատգամավորի թեկնածուն հայտնել է, որ ժամը 18:00-ի սահմաններում իրեն է զանգահարել Կ. Գոգյանը` ասելով, որ Տաշիր քաղաքում` պաստառը տեղադրելու ընթացքում, մի քանի անձանց ուղեկցությամբ իրենց է մոտեցել Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը եւ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներով արգելել տեղադրել գովազդային պաստառներն ու ստիպել է հանել դրանք:

Կ. Գոգյանը եւ Ա. Մանուկյանն հերքել են Նշան Սողոյանի կողմից սպառնալու եւ քաղաքից հեռանալու պահանջ դնելու մասին Անուշավան Նիկողոսյանի ներկայացրած հանգամանքը: 

Վերջիններս հայտնել են նաեւ, որ Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը պահանջել է ներկայացնել գովազդը տեղադրելու թույլտվությունը եւ դրա հիմքերի վերաբերյալ  փաստաթղթեր: Տեղեկանալով, որ դրանք բացակայում են` առաջարկել է դադարեցնել աշխատանքները եւ դրանք շարունակել` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Նշան Սողոյանի կամ մեկ այլ անձի կողմից Անուշավան Նիկողոսյանի նախընտրական քարոզչական պաստառը փակցնելու, նրա ընտրական իրավունքի իրականացմանը դիտավորությամբ ապօրինաբար խոչընդոտելու, ինչպես նաև` Ա. Մանուկյանին եւ Կ. Գոգյանին սպառնալու վերաբերյալ ապացույցներ ձեռք չեն բերվել, այլ հիմնավորվել է, որ Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը, իրականացնելով իր պաշտոնական լիազորությունները, փորձել է պարզել  գովազդային պաստառը փակցնելու հիմնավորվածությունը, դրա առնչությամբ որեւէ մեկին սպառնալիքներ չի տվել եւ ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված արարք չի կատարել:

2012թ. ապրիլի 14-ին քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության հիմքով:

Այս մասին  Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ