27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

‘Երեկոյան միացնում ես, առավոտյան` չկա’. առնվազն կրիմինալ

Շուկայում հայտնվել են  էլեկտրական լամպեր, որոնք  հերթական չարիքն են մեր ընտանեկան բյուջեների համար: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սպառողների իրավունքների պաշտպանության ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

Նա նշեց, որ այդ էլեկտրական լամպերի փաթեթավորման վրա չկա տեղեկություն ոչ ծագման, ոչ սերտիֆիկացման, ոչ էլ` որակական ցուցանիշների մասին:

‘’Ոչինչ չկա նշված, դա առնվազն կրիմինալ է: Մենք հետաքրքրվեցինք ու գծային կոդով հայտնաբերեցինք, որ իրացնողը չինական ընկերություն է, իսկ արտադրողին այդպես էլ չհաջողվեց հայտաբերել: Մեր համար դա անօրինական ապրանք է’’,- ասաց Արմեն Պողոսյանը:

Նա տեղեկացրեց, որ Սպառողների իրավունքների պաշտպանության ասոցիացիան կապվել է Որակի տեսչության հետ եւ որոշվել է, որ պետք է փորձագիտություն անցկացվի այդ էլեկտրական լամպերի  որակական հատկանիշները պարզելու եւ անօրինականությունը բացահայտելու նպատակով:

Ա.Պողոսյանը հավելեց, որ ներկայիս օրենքը պարտադիր սերտիֆիկացում չի ենթադրում, այսինքն` ներմուծման պահին պարտադիր չէ ապրանքի որակական եւ օրինականության սերտիֆիկացման մասին փաստաթուղթը: Դա պարտադիր է լինում դեպի խանութներ իրացնելու ժամանակ:

Նա նշեց նաեւ, որ անորալ էլեկտրական լամպերը էժան գներով են վաճառվում:

‘’Դա անազնիվ  ու անբարեխիղճ մրցակցության պարզ ձեւ է, եթե անգամ այդ լամպերի ծագումը հայտնի չէ, այնպես որ ՏՄՊՊՀ-ն հավանաբար պետք է հետազոտի այդ շուկան’’,- եզրափակեց Արմեն Պողոսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ