20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ համակարգողը հանդիպել է ԵԽԽՎ եւ ԱՊՀ դիտորդական պատվիրակությունների հետ

Ապրիլի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է նախընտրական այցով Հայաստան ժամանած մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ բարոնուհի Էմմա Նիքոլսոնի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, խոսք է գնացել ընտրացուցակների ուռճացման, նախորդ ընտրություններում կատարված ընտրակեղծիքների մեխանիզմների մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ներկա նախընտրական գործընթացների օրինականության խախտման փաստերին ու միջազգային դիտորդական առաքելությունների արդյունավետության բարձրացման հնարավոր մեխանիզմներին:

Ապրիլի 19-ին Լեւոն Զուրաբյանը հանդիպել է մայիսի 6-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների կապակցությամբ Հայաստանում գտնվող ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընտրական գործընթացներին, ընտրացուցակների ուռճացմանը, արդեն տեղի ունեցած խախտումներին առնչվող հարցեր, եւ մասնավորապես, թիվ 7 ընտրատարածքում տեղի ունեցած միջադեպերը:

Քննարկվել են նաեւ ընտրությունների օրինականության վերահսկման արդյունավետ միջոցներն ու այդ կապակցությամբ պարոն Սլոբոդայի ղեկավարած դիտորդական առաքելության անելիքները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ