20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահի “ոտը խերով էր”. հնաբերդցիք հավատացին

“Մեր գեղը կյանքում էսքան մեքենա չէր մտել, նախագահի ոտը խերով ա, ձյուն ա գալիս` լավ նշան ա, բալա ջան …  Հլա ուրախ ենք, որ նախագահը մեզ հիշել ա ու եկել”: Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակչուհի տիկին Փառանձեմը:

Գյուղացիների պատմելով մոտ 1500 բնակիչ ունեցող գյուղը կարծես ջնջվել է Հայաստանի քարտեզից, չնայած տեղացող ձյանը, մարդիկ եկել են ՀՀԿ առաջնորդ,  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ առաջին անգամ է լինում Հնաբերդում եւ շնորհակալություն հայտնեց նախորդ ընտրություններում Հանրապետականին, եւ մասնավորոպես` նախագահական ընտրություններում իրեն սատարելու համար:

“Ես եկա մի ճանապարհով, որն անպայաման պիտի նորոգվի, չնայած առաջին անգամ եմ այս գյուղում, բայց գիտեմ դպրոցի ակումբի  խնդիրները: Գյուղում պիտի խմելու ջուր լինի, կապ, հեռուսատեսություն: Գյուղը պիտի հարմարավետ լինի : Դրա համար եմ Հնաբերդում, որ խնդրեմ ձեզ քվեարկելու հանրապետականին, որպեսզի ծրագրերը իրականություն դառնան”-ասաց ՀՀԿ նախագահը:

Նրա խոսքով` հնաբերդցիք բարձրացրին ավանդների վերադարձման հարցը: Նախագահի խոսքով` ասել թե այդ հարցը միանգամից կլուծվի, հնարավոր չէ: “Այդ գումարը կազմում է մոտ 10 մլրդ դոլար: Սա Հայաստանի մի քանի տարվա բյուջեն է: Եթե ավանդների փոխհատուցումը տանք միանգամից, ապա դա նշանակում է 3 տարի զինվորին, ուսուցչին, թոշակառուին չվճարել: Ես հասկանում եմ ձեզ, բայց դա աստիճանաբար ու շարունակական գործընթաց պիտի լինի,”-ասաց նախագահը:

Հնաբերդցիք վերջում ՀՀ նախագահին հավաստիացրին, որ իրականում հավատում են ՀՀԿ-ին եւ “շանս կտան”, որպեսզի ծրագրերը կյանքի կոչվեն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ