28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

“Բա դու չե՞ս ամաչում, էրեխեքին գցում ես էս պատմության մեջ”. Մազմանյանը` Զոլյանին /վիդեո/

“Ես չէի խոսում, որովհետեւ կարծում եմ, որ Աշոտյանը, երեւանյան սլենգով ասած , պադդերժկի կարիք չունի: Ինքս լինելով ռեկտոր, ես հասկանում եմ, որ նա ոչ մուռ է հանում, ոչ ղաստիություն է անում, գործում է օրենքով”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի վեճին, ասել է Թատրոնի եւ Կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:

Հիշեցնենք, որ նախարարը Սուրեն Զոլյանին երկրորդ խիստ նկատողությունն է տվել եւ հրամանագիր ստորագրել, որով դադարեցվում են նրա լիազորությունները:

“Եթե ես լինեի այն ռեկտորը, որը որոշել է Աշոտյան քաղաքացուն վիրավորի կամ կարծիք ասի, ես առաջինը կգրեմ դիմում, կազատեմ ինձ ստորադաս լինելուց, այդքան կհարգեմ գոնե պետականությունը ու հետո ինչ կուզեմ կասեմ, եթե ես դա չեմ անում, կնշանակի, որ ես մտածված քաղաքականություն եմ անում, էդ աթոռից անպատվում եմ”,-ասել է Արմեն Մազմանյանը ու հավելել, թե  “Զոլյանը դուխ է առել, ես Զոլյանին էսքան տարի էդպես տղամարդավարի խոսալուց չեմ տեսել, տպավորություն ա, որ մեջքին դոպինգ են սրսկել”:

Մազմանյանը նշել է, որ Զոլյանի մասին իր անձնական կարծիքն ունի եւ բոլորը գիտեն, որ ինքը Սուրեն Զոլյանին չի բարեւում: Այսուհանդերձ, ըստ բանախոսի, ինքն այս թեմային չէր անդրադառնա, եթե չտեսներ երեկ տեղի ունեցածը, երբ համալսարանի ուսանողները նախարարի հետ հանդիպմանը բողոքի ակցիա էին անում:

“Քաղաքացի, անգամ եթե դու արդար ես, դատարանով կապացուցես, որ դու ճիշտ ես, մանկավարժ, եվրախորհրդարանի էքսպերտ, բա դու չե՞ս ամաչում, էրեխեքին գցում ես էս պատմության մեջ , ինչպե՞ս ես քեզ թույլ տվել, որ ուսանողներդ դուրս գան գոռան` Զոլյան, Բրյուսով”:

Մազմանյանը նաեւ ասաց, որ ինքը որպես ռեկտոր, ուղղակի կարգելեր ուսանողներին այդ քայլին դիմել եւ կասեր.”Ձեր գործը այս ինստիտուտում դասի լինելն է, սա ձեր կռվիվը չի”:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ