07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Երկու հարթակ Ազատության հրապարակում. ՀԱԿ հանրահավաքը մեկնարկում է

Քիչ անց Ազատության հրապարակում կմեկնարկի ՀԱԿ հանրահավաքը:

Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ` հանրահավաքն այս պահի դրությամբ այնքան էլ բազմամարդ չէ: Ազատության հրապարակում հարթակն ազատ չէ: Աշխարհահռչակ իտալացի երգիչ Անդրեա Բոչելլիի համերգով պայմանավորված` Ազատության հրապարակում մետաղական կոնստրուկցիաներից բեմահարթակ է պատրաստվել, ինչի պատճառով հանրահավաքի մեկնարկը ձգձգվում է:

Համերգի համար նախատեսված բեմահարթակում աշխատող օտարերկրյա մասնագետները չեն հեռացել եւ հարթակից հետեւում են հրապարակում տեղի ունեցողին:

ՀԱԿ ակտիվիստներն այս պահին իրենց համար հարթակ են պատրաստում, որտեղից ՀԱԿ առաջնորդները ելույթ կունենան: Մինչ հարթակը պատրաստ կլինի, հավաքվածները հայրենասիրական երգեր են երգում:

Նիկոլ Փաշինյանը դեպի հրապարակ եկավ մի խումբ  երիտասարդների հետ, որոնց սպիտակ վերնաշապիկների վրա գրված է 30 վայրկյան: Այս պահին հարթակին մոտեցավ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ երիտասարդները բռունցքները վեր պահած դիմավորեցին նրան:

 Լուսանկարները` Մարիաննա Ղահրամանյանի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ