06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Սերժ Սարգսյանի հետ` նույն վագոնում

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Լոռու եւ Տավուշի մարզերում է:

Լոռիում նա առաջինը կմասնակցի Զամառլուի կամրջի բացման արարողությանը: Նախագահը եւ նրան ուղեկցողները “Վանաձոր” երկաթուղային կայարանից գնացքով կմեկնեն կամուրջ:

Վանաձորի կայարանում էր նաեւ Հայաստանի  Դեմոկրատական կուսակցության նախագահ  Արամ Սարգսյանը, որը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ նախընտրական քարոզչություն չի իրականացնելու կայարանում կամ Զամառլուի կամրջի մոտ.

“Արդեն 8 տարի է, ինչ համագործակցում ենք “Ռուսական երկաթուղիներ” ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի հետ մի կոնցեռնում, որի ներկայացուցիչը ես եմ Հայաստանում եւ, բնականաբար, պաշտոնապես այս միջոցառմանը մասնակցելու հրավեր ստացել եմ իրենից,”-ասաց Արամ Սարգսյանը, իսկ ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավին, ապա Դեմոկրատական կուսակցության հանդիպումը Վանաձորում կլինի վաղը` ապրիլի 22-ին :

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ